Աննա Հակոբյանը ճաշել է Տավուշի մարզից զոհված զինծառայողների զավակների հետ (ֆոտո)

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և ծնունդով Մովսես գյուղից մոսկվայաբնակ գործարար Կարո Առաքելյանի և տիկնոջ Լիլիթ Առաքելյանի ուղեկցությամբ հունվարի 12-ին «Մեգերյան կարպետ»-ում ճաշել է Տավուշի մարզից հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով տարբեր տարիներին զոհված զինծառայողների զավակների և կանանց հետ: Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի մամուլի ծառայությունից։

Աննա Հակոբյանը ճաշի ընթացքում զրուցել է երեխաների և ծնողների հետ: Փոքրիկները պատմել են իրենց առօրյայից, ներկայացրել Երևանից ստացած տպավորությունները: Տիկին Հակոբյանի նախաձեռնությամբ, ճաշից հետո, երեխաներն այցելել են նաև «Ձմեռային այգի» և իրենց երեկոն անցկացրել սահադաշտում:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

https://bit.ly/2TIOeuf

Be the first to comment on "Աննա Հակոբյանը ճաշել է Տավուշի մարզից զոհված զինծառայողների զավակների հետ (ֆոտո)"

Leave a comment

Your email address will not be published.


*