Հենց այս խորամանկության շնորհիվ են արտաքինից խրթխրթան և ներսից փափուկ ստացվում կարտոֆիլները

Սառեցրած կարտոֆիլ

Կարտոֆիլը պատրաստելուց առաջ միշտ դնում եմ սառցախցիկ: Երբ իմանաք պատճառը, դուք էլ այդպես կանեք։

Շատ պրոֆեսիոնալ խոհարարներ նկատել են կարտոֆիլի մի հրաշալի հատկություն։ Կարտոֆիլը սառեցնելուց հետո էլ ավելի հետաքրքիր և համեղ է լինում։ Ես արդեն մի քանի անգամ պատրաստել եմ այս բաղադրատոմսով ուտեստը և խորհուրդ կտամ ավելի լավ բույրի համար ավելացնել արևածաղկի ձեթ, մի փոքր սխտոր և հազրեվարդ:

Բաղադրիչներ՝

1 կգ կարտոֆիլ,
100 մլ արևածաղկի ձեթ,
1/2 թեյի գդալ աղ։


Պատրաստումը՝

● Մաքրեք կարտոֆիլը կեղևից և լավ լվացեք հոսացող ջրի տակ։

● Կաթսայի մեջ ջուր լցրեք և եռացրեք այն։ Տեղափոխեք կարտոֆիլը ջրի մեջ։ Կրկնակի եռացումից հետո պատրաստեք այն 6-8 րոպե։ Այնուհետև թողեք, որ կարտոֆիլը սառչի։

● Սուր դանակով ոչ այդքան մեծ ցանց արեք կարտոֆիլի վրա։

● Պատրաստի կարտոֆիլը ծածկեք սննդի պաշտպանիչ շերտով կամ ծածկեք պոլիէթիլենային փաթեթով, այնուհետև դրեք այն սառցախցիկում 1 ժամ։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

● Նշված ժամանակը լրանալուց հետո կարտոֆիլը հանել սառցախցիկից և տեղադրել թավայի մեջ կամ թխելու համար նախատեսված խորը ամանում։ Ավելացրեք արևածաղկի ձեթ և լավ թաթախեք կարտոֆիլը դրա մեջ։

● Տաքացրեք ջեռոցը 180 աստիճան և եփեք կարտոֆիլը 30-40 րոպե։ Պատրաստման ընթացքում պարտադիր շրջեք կարտոֆիլը մյուս կողմի վրա։

Պատրաստումից հետո հարկավոր է հանել կարտոֆիլը բուսական յուղից։ Այսպիսի կարտոֆիլը հրաշալի համապատասխանում է մսային ուտեստներին։

https://blognews.am/arm/news/570957/henc-ays-khoramankutyan-shnorhiv-en-artaqinic-khrtkhrtan-ev-nersic-papuk-stacvum-kartofilnery.html

 

Be the first to comment on "Հենց այս խորամանկության շնորհիվ են արտաքինից խրթխրթան և ներսից փափուկ ստացվում կարտոֆիլները"

Leave a comment

Your email address will not be published.


*