ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր՝ Մհեր Ենոքյանի կատարած սպանությունից․

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Տեսանյութն այսստեղ https://www.youtube.com/embed/LVzlyJXNU4w?feature=oembed

Կառավարությունը որոշել է ազատ արձակել Հայաստանի պատմության ամենաաղմկահարույց գործով ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին։ Նարեկ Մայլյանը տրամադրել է կադրեր, որտեղ երևում է, թե ինչ դաժանությամբ է Մհեր Ենոքյանը սպանել 19-ամյա Իոսիֆ Աղաջանովին։
 Դիմում եմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ազգային Ժողովի 7-րդ գումարման բոլոր պատգամավորներին:
Հունվարի 14-ին կայանալու է նոր ԱԺ առաջին նիստը: Չի բացառվում, որ այդ օրը մարդասպան Մհեր Ենոքյանն արդեն ազատության մեջ լինի: Ես հասկանում եմ, որ բազմաթիվ իրավապաշտպանների գործը տարաբնույթ մարդասպանների և այլ ծանր հանցագործների իրավունքները պաշտպանելն է: Բայց պետությունը նրա համար է, որպեսզի տեր կանգնի ոչ թե հանցագործների, այլ հասարակության բոլոր անդամների իրավունքներին: Մեկ ամիս առաջ այդ հասարակությունը ձայն տվեց ձեզ (70%-ը` «Իմ քայլը» դաշինքին, 8%-ը ԲՀԿ-ին և 6%-ը` ԼՀԿ-ին): Իսկ դուք այդ նույն հասարակությանը հարցրե՞լ եք` համաձայն է արդյոք այդ հասարակությունը, որ մարդասպանը(այն էլ նման դաժան մարդասպանը) հայտնվի ազատության մեջ:
Վերջնական որոշում կայացնելուց առաջ անպայման դիտեք այն կադրերը, որոնք վկայում են Մհեր Ենոքյանի անմարդկային արարքի մասին: Անպայման մինչև վերջ դիտեք` ինչքան էլ որ դաժան չթվան այդ կադրերը:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյան
https://hayacq.com/39037—.html

Be the first to comment on "ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր՝ Մհեր Ենոքյանի կատարած սպանությունից․"

Leave a comment

Your email address will not be published.


*