93-ամյա հայ դիջեյը 75 տարի շարունակ ռադիոյով հաղորդումներ է վարում

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Քալիֆորնիայից հայ դիջեյը, ով 93 տարեկան է, 75 տարի շարունակ տեղական ռադիոալիքներով հաղորդումներ է վարում։ Դիջեյ Արտ Լաբոն, կամ ինչպես նրա իսկական անունն է՝ Արթուր Էգնոյանը, հաղորդում է վարում կալանավորվածների ընտանիքների համար։ Նրա շոուի միջոցով հարազատները կարող են ուղերձներ հղել իրենց սիրելիներին, որոնք ներկայում ճաղերի հետեւում են՝ հայտնում է Associated Press-ը։

Էգնոյանը ծնվել է Սոլթ Լեյք Սիթիում ապրող հայկական ընտանիքում՝ Մեծ դեպրեսիայի տարիներին։ Քույրը նրան ռադիոընդունիչ է ուղարկել, երբ նա դեռ 8 տարեկան էր։ Ավելի ուշ նա տեղափոխվել է Քալիֆորնիա, Երկրորդ համաշխարհայինի տարիներին ծառայել նավատորմում։ Վերջապես Էգնոյանը դարձել է ռադիոհաղորդավար Սան Ֆրանցիսկոյում եւ վերցրել է Արտ Լաբո կեղծանունը այն բանից հետո, երբ ղեկավարը խորհուրդ է տվել ավելի հեշտ արտասանվող անուն ընտրել։ 1956թ․ դիջեյի առավոտյան շոուն Լոս Անջելեսում համար առաջին հաղորդումն է դարձել։

https://news.am/arm/news/490002.html

Be the first to comment on "93-ամյա հայ դիջեյը 75 տարի շարունակ ռադիոյով հաղորդումներ է վարում"

Leave a comment

Your email address will not be published.


*