Հայաստանի զինանշանը՝ ամերիկացի հայտնի ռեփերի սպորտային կոստյումի վրա

Instagram-ի հայ օգտատերերի շրջանում լայն տարածում է գտել լուսանկարը, որը տեղադրել է ամերիկացի ռեփեր, պարող եւ ձայնագրման պրոդյուսեր ԴեԱնդրե Ուեյը, ով առավել հայտնի է որպես Boy Tell ‘Em կամ Soulja Boy։ Instagram-ի էջում նա գրանցված է նաեւ Young Drako անունով։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Ռեփերը սելֆի է տեղադրել Gucci-ի սպորտային կոստյումով, որի աջ հատվածում պատկերված է Հայաստանի զինանշանը։ Նկատենք, որ կոստյումի վրա կան նաեւ այլ երկրների զինանշաններ՝ հաջողված մարկետինգային քայլ՝ տարբեր երկրներում ապրանքը վաճառելու համար։ Այն, որ կոստյումը պատկանում է Gucci ապրանքանիշին, հաստատում է նաեւ սպիտակ հարդարանքը համապատասխան նշումով։ Առհասարակ արտիստի գրեթե բոլոր հրապարակումները նման են այս ապրանքանիշի գովազդին, եւ դեպքերի մեծամասնությունում հագուստը կարված է անհատական պատվերով։ Իհարկե, դժվար է փոխանցել հայազգի հետեւորդների ոգեւորությունը, ովքեր ամեն կերպ ողջունել են արդեն «մեր եղբորը»։

Soulja Boy-ն ԱՄՆ-ում ամենահայտնի ռեփերներից է։ 2007թ.-ին նրա «Crank That (Soulja Boy)» սինգլը զբաղեցրել է Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականը։ Դրա շնորհիվ նա դարձել է ամենաերիտասարդ աստղերից մեկը, ով Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականներում է եղել։ ԱՄՆ տարածքում այն վաճառվել է 5.000.000 օրինակով։

https://style.news.am/arm/news/56105/hayastani-zinanshany-amerikaci-haytni-reperi-sportayin-kostyumi-vra.html

Be the first to comment on "Հայաստանի զինանշանը՝ ամերիկացի հայտնի ռեփերի սպորտային կոստյումի վրա"

Leave a comment

Your email address will not be published.


*