Էջմիածնում վերսկսվել է Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիան

Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքող քաղաքացիներն Էջմիածնում շարունակում են ակցիաներ իրականացնել: Նրանք նշում են, որ Մ. Գրիգորյանն իրավունք չունի ազատության մեջ գտնվել: Այս պահին ակցիայի մասնակիցները ավտոերթ են իրականացնում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս հանգամանքն առաջացրել էր էջմիածինցիների զայրույթը:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Հիշեցնենք, որ 2018թ. հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել էր Մանվել Գրիգորյանին, ապօրինի զենք-զինամթերք և զինվորների համար նախատեսված պարենամթերք պահելու մեղադրանքով։ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։

Տեսանյութը՝ «Առաջին լրատվականի»
https://mamul.am/am/news/141399/%D5%A7%D5%BB%D5%B4%D5%AB%D5%A1%D5%AE%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%BE%D5%A5%D6%80%D5%BD%D5%AF%D5%BD%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%B4%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A1%D5%A6%D5%A1%D5%BF-%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%AF%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%A5%D5%B4-%D5%A2%D5%B8%D5%B2%D5%B8%D6%84%D5%AB-%D5%A1%D5%AF%D6%81%D5%AB%D5%A1%D5%B6

Be the first to comment on "Էջմիածնում վերսկսվել է Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիան"

Leave a comment

Your email address will not be published.


*