Քիմ Քարդաշյանը պատրաստվում է կրկին մայրանալ

Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի 4-րդ երեխան լույս աշխարհ կգա մայիսին:

US Weekly-ին հայտնի է դարձել, որ երեխային լույս աշխարհ կբերի փոխնակ մայրը: Լրատվամիջոցին հայտնի է դարձել նաև երեխայի սեռը. նա տղա է:

Keeping Up with the Kardashians հաղորդման ժամանակ Քիմը խոստովանել է, որ Քանյեն ճնշում է գործադրում իր վրա.

«Նա երեխա է ուզում: Ուզում է` յոթ երեխա ունենանք, դա նրա մոտ իդեա ֆիքս է դարձել»,- պատմել է Քիմը:

Ավելի վաղ սոցցանցերում Քիմի հետևողներին ուրախացրել էր նրան ընտանեկան լուսանկարը: Ծննդյան տոներին հրապարակված կադրում դերասանուհին է, նրա ամուսինը, նրանց հնգամյա դուստրը, երկու տարեկան տղան և տասն ամսական Չիկագոն:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

https://armeniasputnik.am/society/20190102/16566295/kim-kardashyany-patrastvum-e-yerexa-unenal.html

Be the first to comment on "Քիմ Քարդաշյանը պատրաստվում է կրկին մայրանալ"

Leave a comment

Your email address will not be published.


*