«Տուշոնկա՛, սրիկա՛». Էջմիածնում բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում են

Էջմիածնում շարունակվում է ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման բողոքի ակցիան: Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Տուշոնկա՛, սրիկա՛, ազգի դավաճա՛ն»:

«Ո՞նց եք ազատ արձակում Հայաստանի Հանրապետությունից գողացող հանցագործի, մի մարդասպանի, մի թուրքի»,- ասաց բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ դիմելով արդարադատության նախարարին և հիշեցնելով, որ նա ժողովրդի շնորհիվ է դարձել նախարար:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկն առաջարկեց քայլերթը շարունակել շուկայի ուղղությամբ և ավելի շատ մարդկանց ներգրավվել ցույցին:

Ուղիղ միացումը՝ 1in.am-ի
https://bit.ly/2rQPKhT

Be the first to comment on "«Տուշոնկա՛, սրիկա՛». Էջմիածնում բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում են"

Leave a comment

Your email address will not be published.


*