Ողջ ճշմարտությունը մերկ քնելու մասին․ 4 պատճառ, որի համար դուք պետք է մերկ քնեք

Շատ մարդիկ չգիտեն անգամ, որ մերկ քնելը ավելի օգտակար է, քան ընդունված կարգով քնելը։ Այն նվազեցնում է սթրեսի մակարդակը, օգնում ավելի հանգիստ քնել և վայելել քունը։ Սակայն սա դեռ ամենը չէ։ Առաջարկում են ստորև կարդալ այն բոլոր դրական ազդեցությունները, որոնք առաջանում են մերկ քնելու ժամանակ։

1. Այն նպաստում է առողջ քնին Քնի որակը ազդում է ուղեղի աշխատանքի վրա։ Գիտնականները պարզել են, որ առողջ քնի ժամանակ, գլխուղեղի նեյրոններից վերանում են տոքսինային սպիտակուցները, որոնք կուտակվում են ոչ խորը քնի պատճառով։ Այդ սպիտակուցները խանգարում են ուղեղի աշխատանքը և վատացնում են մտածելու ունակությունը։ Այսինքն մարդը ավելի վատ է սկսում ընկալել տեղեկատվությունը։ Ամստերդամի գիտնականները պարզել են, որ մարմնի ցածր ջերմաստիճանը խոչընդոտում է ամուր քնին։ Բացի այդ, դուք ավելի հազվադեպ կարթնանաք գիշերները, դա նույնպես գիտականորեն ապացուցված է։

2. Այն նվազեցնում է սթրեսի մակարդակը Սթրեսը թուլացնում է իմունիտետը, բարձրացնում է սրտային հիվանդությունների, դեպրեսիաների և ճարպակալումների հավանականությունները։ Բացի այդ, սթրեսը մեծացնում է արյան մեջ կորտիզոլի մակարդակը: Այս խնդրի լուծումը հանգիստն է և առողջ քունը։ Իսկ ինչպես նշել ենք արդեն  1-ին կետում, առանց հագուստի դուք կքնեք ավելի լավ։

3. Այն բարելավվում է առողջությունը Համաձայն հետազոտությունների, որն ացնկացվել է ԱՄՆ-ում, մարմնի ցածր ջերմաստիճանը արագացնում է նյութափոխանակությունը։ Այդ գործընթացը այրում է կալորիաները և օգնում է նիհարել։ Մերկ քնելը նաև լավացնում է արյան շրջանառությունը, որն էլ շատ օգտակար է սրտի և մկանների համար։ Բացի այդ, այն մեծացնում է աճի հորմոնների և մելատոնինի մակարդակը, ինչը դանդաղեցնում է ծերացման գործընթացը:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

4. Այն մեծացնում է ինքավստահությունը Իսկ բնավորության այս որակը համարվում է հաջողության գրավականը։ Ինքնավստահ մարդիկ չեն վախենում փորձել նոր բաներ, այքարել բարդ հանձարարությունների դեմ և դիմակայել ճակատագրի շրջադարձերին։ Գիտնականները պարզել են, որ այսպիսի մարդիկ ավելի շատ գումար են վաստակում և հաճախ են ստանում պաշտոնի առաջխաղացումներ։ Եթե դուք քնում եք առանց հագուստի, ապա դուք ձեզ ավելի հարմարավետ կզգաք ձեր մարմնի մեջ։ Այդպիսով բարձրանում է ձեր ինքնագնահատականը։

Նյութի Աղբյուրը: https://hay-info.ru/%d5%ac%d5%b8%d6%82%d6%80%d5%a5%d6%80/%d5%b8%d5%b2%d5%bb-%d5%b3%d5%b7%d5%b4%d5%a1%d6%80%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%b4%d5%a5%d6%80%d5%af-%d6%84%d5%b6%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6/

Be the first to comment on "Ողջ ճշմարտությունը մերկ քնելու մասին․ 4 պատճառ, որի համար դուք պետք է մերկ քնեք"

Leave a comment

Your email address will not be published.


*