Ադրբեջանի օգտին լրտեսելու և դավաճանության համար ՀՀ–ում ավելի քան 20 մարդ է դատապարտվել

Այդ մարդիկ ռազմական, գիտատեխնիկական, հետազոտական տեղեկություններ են հավաքել։

 1993 թվականից մինչև այսօր Ադրբեջանի օգտին լրտեսություն անելու և պետական դավաճանության համար Հայաստանում ավելի քան 20 մարդ է դատապարտվել։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԱԾ ներկայացուցիչ Տիգրան Դավիթավյանը։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Նա նշեց, որ այդ մարդիկ աշխատել են Ադրբեջանի օգտին, ռազմական ու գիտատեխնիկական ոլորտներին վերաբերող տեղեկություններ են հավաքել, դիվերսիաներ ու մահափորձեր են ծրագրել։

ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Արմեն Քինակցյանն էլ ավելացրեց` իրենք աշխատում են այն կանխավարկածով, որ հավաքագրվածներն ավելի շատ են, ու իրենք շարունակում են մշտապես փնտրել այդ մարդկանց:

Նրա խոսքով` շատերն էլ ժամանակին հայտնում են ադրբեջանական կողմի հետ ունեցած կապի, գործակցության մասին ու ազատվում  պատասխանատվությունից:

https://armeniasputnik.am/armenia/20181215/16264632/armenia-lrtes-davajanutyun.html

Be the first to comment on "Ադրբեջանի օգտին լրտեսելու և դավաճանության համար ՀՀ–ում ավելի քան 20 մարդ է դատապարտվել"

Leave a comment

Your email address will not be published.


*