Որտեղ է «Իմ քայլը» առավել շատ ձայներ ստացել. ռեկորդակիրը Արարատի մարզն է եւ Երեւանի Մալաթիա Սեբաստիան

«Իմ քայլը» կուսակցությունը, որը ԱԺ արտահերթ ընտրություններում հավաքել էր 70,43 տոկոս ձայն եւ նոր ԱԺ-ում ստացել 88 մանդատ, ամենից շատ ձայն ստացել է Արարատի մարզում: Այստեղ «Իմ քայլը» ստացել է 81111 ձայն կամ 72.57 տոկոս: Այս մարզից «Իմ քայլը» դաշինքից միանգամից 4 պատգամավոր է ընտրվել՝ մարզպետ Գարիկ Սարգսյանը (22 604 ձայն), Երասխի գինու գործարանի տնօրեն Ռազմիկ Թեւոնյանի որդին՝ Սեդրակ Թեւոնյանը (11401 ձայն), Տաթեւիկ Գասպարյանը (9390 ձայն) եւ Սերգեյ Ատոմյանը (6271 ձայն):

Երկրորդ ընտրական տարածքը, որտեղ «Իմ քայլը» առավել մեծ թվով ձայներ է ստացել Երեւանի Մալաթիա–Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրական տարածքն է: Հատկանշական է, որ թեեւ այստեղ «Իմ քայլը» ստացել է 79 886 ձայն, սական տոկոսային հարաբերակցությամբ այստեղ «Իմ քայլը» ռեկորդակիր է՝ 76.83 տոկոս: Հիշեցնենք, որ այս ընտրական տարածքը ավանդաբար համարվել է գործարար Սամվել Ալեքսանյանի ազդեցության գոտին, ով ըստ հավաստի լուրերի այս անգամ աջակցել է «Իմ քայլը» դաշինքին:

Այստեղից եւս «Իմ քայլը» 4 պատգամավոր կունենա՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը (25 550), ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը (13 810), Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը (8920) եւ Հռիփսիմե Գրիգորյանը (4019):

Հաջորդը Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրական տարածքն է, որտեղ «Իմ քայլը» ստացել է 79254 ձայն կամ 67.71 տոկոս: Այստեղ առաջատարը ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանն է, ով ողջ հանրապետությունում բոլոր թեկնածուների մեջ ամենաատ ձայնն է հավաքել ( 31 739): Երկրորդը մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն է (20 934): Այս տարածքից ընտրվել են նաեւ Վահե Հովհաննիսյանը (6400) եւ Վաղարշակ Հակոբյանը (4033):

Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրական տարածքում «Իմ քայլը» ստացել է 78038 ձայն կամ 69.33 տոկոս: Այստեղ ընտրվել են մարզպետ Արամ Խաչատրյանը (15 038), տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը (14  885) եւ Արեն Մկրտչյանը (8179):

Հաջորդը Երեւանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրական տարածքն է, որտեղ «Իմ քայլը» ստացել է 73610 ձայն կամ 70.28 տոկոս: Այստեղ առաջատարը փոխվարչապետ Տիգարն Ավինյանն է (14 314), այնուհետեւ գալիս են ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը (11 300 ձայն) եւ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը (9092):

Արմավիրի մարզում «Իմ քայլը» ստացել է 69512 ձայն կամ 67.11 տոկոս: Այստեղ առաջատարներն են Արգիշտի Մեխակյանը (13 122), Վիկտոր Ենգիբարյանը (7995) եւ Նարեկ Մկրտչյանը (6441):

Երեւանի Կենտրոն, Նորք–Մարաշ, Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրական տարածքում «Իմ քայլը» ստացել է 68920 ձայն կամ 71.12 տոկոս: Այստեղ առաջատարներն են ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը (21 812), Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը (14 316) եւ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը (5597):

Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում «Իմ քայլը» գրեթե նույնքան ձայն է ստացել: Շիրակում առաջատարներն են  ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը (24 172), մարզպետ Կարեն Սարուխանյանը (6 271) եւ Սոֆիա Հովսեփյանը (5981):

Իսկ Գեղարքունիքում առաջատարներն են վարչապետի խորհրդական Վարազդատ Կարապետյանը (14 616), մարզպետ Գնել Սանոսյանը (12 096) եւ Հայկ Սարգսյանը (11563):

Երեւանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջաններն ընդգրող թիվ 1 ընտրական տարածքում «Իմ քայլը» դաշինքն ստացել է 67962 ձայն կամ 70.14 տոկոս: Առաջատարներն են ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը (12 784), Երջանիկ Հակոբյանը (11178) եւ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը (6257):

Վերջին եռյակում են թիվ 12 (Սյունիք եւ Վայոց Ձոր), թիվ 13 (Տավուշ) եւ թիվ 7 (Արագածոտն) ընտրական տարածքները:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերում «Իմ քայլը» ստացել է 65470  ձայն կամ 72.60 տոկոս, Տավուշում ստացել է 42532 ձայն կամ 73.92 տոկոս եւ Արագածոտնի ում ստացել է 42084 ձայն կամ 68.97 տոկոս:

Թիվ 12-ում առաջատարներն են Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը (10 042), Տիգրան Կարապետյանը (9 922) եւ Նարեկ Բաբայանը (9657):

Տավուշի մարզում առաջատարներն են Նիկոլ Փաշինյանի եղբորորդին` Սիփան Փաշինյանը (17 155), մարզպետ Վահե Ղալումյանը ( 8985) եւ Հայկ Չոբանյանը (5269):

Ինչ վերաբերում է Արագածոտնին, այստեղ առաջատարներն են մարզպետ Դավիթ  Գեւորգյանը (16 508), Մաթեւոս Ասատրյանը (7 270) եւ Սերգեյ Մովսիսյանը (5380):

https://bit.ly/2UNR6r3

Be the first to comment on "Որտեղ է «Իմ քայլը» առավել շատ ձայներ ստացել. ռեկորդակիրը Արարատի մարզն է եւ Երեւանի Մալաթիա Սեբաստիան"

Leave a comment

Your email address will not be published.


*