Հայկական ծագումով ամերիկացի երգիչը դարձել է Թրամփի մոլի քննադատը

Հայկական ծագումով ամերիկացի երգիչ եւ մանկական երգերի հեղինակ Րաֆֆի Չավուկյանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենաթունդ քննադատներից է։

Fatherly կայքին վերջերս տված հարցազրույցում Րաֆֆին պատմել է, թե ինչու է Twitter-ում այդպես հաճախ քննադատում Թրամփին՝ հայտնում է the Hill-ը։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

«Ես չեմ քաղաքականացնում իմ համերգները եւ նույնիսկ ինձ ակտիվիստ չեմ համարում, սակայն եթե դու ժողովրդավարության հանդեպ անտարբեր չես, եթե մտահոգ ես արդար ընտրությունների համար, ինչպե՞ս չմիջամտես այս օրերին»,- հայտարարել է նա։

70-ամյա Չավուկյանը ծնվել է Կահիրեում՝ հայկական ընտանիքում։ Երեխաների համար նրա երգերը 70-ականներին դարձել են մուլտիպլատինային։ Այժմ երգիչն ապրում է Կանադայում, սակայն ուշադիր հետեւում է ԱՄՆ-ի քաղաքական իրադարձություններին։

https://bit.ly/2SB90eu

Be the first to comment on "Հայկական ծագումով ամերիկացի երգիչը դարձել է Թրամփի մոլի քննադատը"

Leave a comment

Your email address will not be published.


*