Բողոքի խաղաղ ակցիա՝ «Եհովայի վկաների» դեմ

Այսօր մի խումբ քաղաքացիներ խաղաղ ակցիա են անցկացրել՝ ուղղված «Եհովայի վկաներ» կազմակերպության գործողությունների դեմ: Ակցիայի մասնակիցներն այդ մասին հաղորդագրություն են ուղարկել MAMUL.am-ի խմբագրություն.

«Երևանում, մասնավորապես Նոր Նորք վարչական շրջանում, տարբեր մարդաշատ և նույնիսկ ոչ մարդաշատ վայրերում, «Եհովայի վկաներն» իրենց ցուցանակներով փորձել են քարոզ իրականացնել: Այսօրվա ընթացքում մենք 2 հատվածում նկատել ենք նրանց: Չենք հնչեցրել հայհոյանք, վիրավորանք, չենք սադրել և բռնի գործողություններ վերջինների նկատմամբ չենք կատարել: Պարզապես Հայաստանի Հանրապետության պետական դրոշով ծածկել ենք այդ ցուցանակները, որի վրա տեղադրված են եղել նրանց քարոզչության նյութերը՝ գրքերը, բուկլետները…

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Հավելենք, որ ակցիան կրելու է շարունակական բնույթ՝ նրանց գործունեությունը սահմանափակելու նպատակով»,- նշված է տեքստում:

Լուսանկարները տրամադրել են ակցիայի մասնակիցները

Լուսանկարները տրամադրել են ակցիայի մասնակիցները
https://mamul.am/am/news/137653/%D5%A2%D5%B8%D5%B2%D5%B8%D6%84%D5%AB-%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B2-%D5%A1%D5%AF%D6%81%D5%AB%D5%A1%D5%9D-%C2%AB%D5%A5%D5%B0%D5%B8%D5%BE%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%BE%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%C2%BB-%D5%A4%D5%A5%D5%B4

Be the first to comment on "Բողոքի խաղաղ ակցիա՝ «Եհովայի վկաների» դեմ"

Leave a comment

Your email address will not be published.


*