Նիհար մարդիկ ավելի հաճախ են մահանում սրտի հիվանդությունների բուժումից հետո

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Ավելորդ քաշն ու մարմնի զանգվածի բարձր ինդեքսը սրտի իշեմիկ հիվանդության եւ մի շարք այլ հիվանդությունների զարգացման վտանգի գործոն են համարվում: Սակայն, պարզվում է, նիհար լինելը նույնպես մարդուն առողջ չի դարձնում. ավելորդ քաշ ունեցող մարդիկ ավելի լավ են տանում միջմաշկային կորոնար միջամտությունը, որն արվում է սրտի իշեմիկ հիվանդության դեպքում, քան նիհարները: Գիտնականները սա «ճարպակալման պարադոքս» են կոչում:

Լենոքս Հիլ հիվանդանոցի աշխատակիցները վերլուծել են սրտի կատետերիզացում տարած 1.035.727 մարդկանց տվյալները: Հետազոտողներն ուսումնասիրել են, թե մարմնի զանգվածի ինդեքսն (ՄԶԻ) ինչպես է ազդում մահացության, խնամքի արժողության, մեկ ամսվա ընթացքում հիվանդանոցում գտնվելու տեւողության եւ երկրորդ անգամ այնտեղ հայտնվելու հավանականության վրա:

Հիվանդների 42%-ը միջմաշկային կորոնար միջամտության է ենթարկվել: Մասնագետները հայտնաբերել են, որ անբավարար քաշով մարդիկ ավելի հազվադեպ են սրտի կատետերիզացիայի կամ միջմաշկային կորոնար միջամտության ենթարկվել՝ ի տարբերություն նրանց, ովքեր նորմալ կամ նույնիսկ բարձր ՄԶԻ են ունեցել:

Սակայն, միաժամանակ, անբավարար քաշով հիվանդները երեք անգամ ավելի հաճախ են մահացել սրտի կատետերիզացիայից հետո, քան ճարպակալմամբ հիվանդները: Ընդհանուր առմամբ, նիհար մարդիկ ճարպակալում ունեցող հիվանդներից հինգ անգամ ավելի հաճախ են մահացել: Ավելին, մեծ ՄԶԻ ունեցող մարդիկ ավելի հազվադեպ են մահացել, քան փորձի մասնակից նորմալ քաշով կամավորները:

Անբավարար քաշով հիվանդները հիվանդանոցում միջինը մնացել են 10.5 օր, իսկ նորմալ քաշով հիվանդները՝ ընդամենը 5.1 օր: 30 օրվա ընթացքում նորից հիվանդանոցում հայտնվելու վտանգն անբավարար քաշով հիվանդների պարագայում 18%-ով բարձր է եղել, ճարպակալմամբ տառապող հիվանդների դեպքում՝ 8.2%-ով ցածր:

Be the first to comment on "Նիհար մարդիկ ավելի հաճախ են մահանում սրտի հիվանդությունների բուժումից հետո"

Leave a comment

Your email address will not be published.


*