Երևանում 28-ամյա տղան ինքնասպանություն գործելու նպատակով շեղբով վնասել է նախաբազուկը, իսկ հետո կուլ է տվել 3 ածելի

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Երևանում սեպտեմբերի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 19։30-ի սահմաններում մարմնական վնասվածքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երիտասարդի։

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել են, որ հաղորդում է ստացվել, որ 28–ամյա քաղաքացին 3 հատ ածելի է կուլ տվել և տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

«Բժշկական կենտրոնում ախտորոշվել է նախաբազկի կտրած վերք, արյունահոսություն և այլ վնասվածքներ»,– հայտնել են ոստիկանությունից։

Նրանց փոխանցմամբ, մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը տանն ինքնասպանություն գործելու նպատակով քաղաքացին շեղբով վնասել է նախաբազուկը, որից հետո կուլ է տվել երեք ածելի։

http://asekose.am/hy_AM/news/4/270868-ereanoum-28-amya-txan-inqnaspanoutyoun-gorcelou-npatakov-sexbov-vnasel-e-naxabazouke—isk-heto-koul-e-tvel-3-aceli.html

Be the first to comment on "Երևանում 28-ամյա տղան ինքնասպանություն գործելու նպատակով շեղբով վնասել է նախաբազուկը, իսկ հետո կուլ է տվել 3 ածելի"

Leave a comment

Your email address will not be published.


*