Ալլա Պողոսյանը Հայաստանի նոր ռեկորդ է սահմանել

Կորեայի Չանգվոն քաղաքում անցկացվող հրաձգության աշխարհի առաջնությունում Հայաստանի պատվիրակներն առայժմ մեդալ չեն նվաճել:

Սակայն աղջիկների հրացան զենքաձեւի մրցաշարում մեր մարզուհի Ալլա Պողոսյանը (2003թ) խոցելով 625.7 միավոր, գրավել է 10-րդ տեղը: Նա սահմանել է Հայաստանի երիտասարդական նոր ռեկորդ:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Հավելենք ,որ աշխարհի առաջնությունը կտեւի մինչեւ սեպտեմբերի 15-ը: Հայաստանից մրցումներին մասնացում են 11 մարզիկ-մարզուհի` հրացան զենքաձևում Հրաչիկ Բաբայանը, Քրիստիան Լաուերը, Հայկ Բաբայանը, Իրինա Լաուերը (Աղաջանյան), Ալլա Պողոսյանը, ատրճանակ զենքաձեւում՝ Նորայր Առաքելյանը, վազող թիրախ զենքաձեւոմ՝ Հովհաննես Մարգարյանը, Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Վարդանյանը , Սաթենիկ Մեժլումյանը եւ Արուսյակ Գրիգորյանը:

Ալլա Պողոսյանը Հայաստանի նոր ռեկորդ է սահմանել

Be the first to comment on "Ալլա Պողոսյանը Հայաստանի նոր ռեկորդ է սահմանել"

Leave a comment

Your email address will not be published.


*