Եթե մարդը թքած ունի հայկական պետության վրա, նրան ինչո՞ւ են նույնիսկ հավաքարարի գործ տվել․ Հայրիկյանը՝ Միքայել Հարությունյանի մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

Պարոն Հայրիկյան, խնդրում եմ Ձեր կարծիքն ասել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձի և ընդդիմադիր բևեռի կենտրոն դառնալու հավակնությունների մասին։ Հիշեցնեմ՝ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում նա հայտարարելէ «Եթե ես հայտարարել եմ, որ վերադարձել եմ քաղաքականություն, ապա բնականաբար պետք է ենթադրել, որ մասնակցելու եմ այդ ընտրություններին։ Կարող եմ դառնալ ընդդիմադիր բևեռի կենտրոն կամ կենտրոններից մեկը և ակնկալում եմ, որ այդպես է լինելու»։  

-Եթե Ռոբերտ Քոչարյանը եղել է քաղաքականության մեջ երբևէ, որովհետև քաղաքականությունն այլ բան է, պետական պաշտոն ժառանգաբար ստանալն այլ բան, իսկ ես կարծում եմ՝ նա եղել է քաղաքականության մեջ, ապա՝ ինքը երբևէ չի հեռացել, չի հայտարարել, որ հեռանում է քաղաքականությունից, որ հիմա էլ վերադառնալու մասին խոսք լինի։ Կարող է ինքը սառեցրել էր գործունեությունը, բայց նախնական հեռանալու մասին հայտարարություն չի եղել, ավելին՝ ես հիշում եմ՝ եղել է խոսակցություն, որ «Ես չեմ պատրաստվում երիտասարդ թոշակառու դառնալ»։ Հետևաբար, խոսակցություններն այդ նյութի շուրջ համարում եմ անհիմն։ Ինչպես ցանկացած մեկը, այդպես էլ Ռոբերտ Քոչարյանը իրավունք ունի օգտվելու սահմանադրականորեն ամրագրված երկրի կառավարմանը մասնակցելու իր իրավունքից։ Ինչ վերաբերում է ընդդիմությունը միավորելու առաքելությանը, ես այդպիսի հստակ հայտարարություն իրենից չեմ լսել։ Շատ մարդիկ կան, որ հավակնում են ընդդիմություն, պետություն զեկավարել։ Դա էլ իրենց իրավունքն է։ Երկուսին էլ հանգսիտ եմ վերաբերվում։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Քաղաքականության մեջ Քոչարյանի առաքելությունը ո՞րն է լինելուայս նոր իրողությունների պայմաններումըստ Ձեզ։

-Առաջին դերակատարությունը լինելու է իրեն ներկայացված մեղադրանքներից ազատվելը։ Երկրորդ՝ գիտեք չէ, ասում են՝ կարող եմ գերան գլորել և կարող եմ գերան չգլորել։ Ես կարող եմ խոսել իմ առաքելության մասին ու ենթադրել՝ մյուսները իմ առաքելությանն ինչպես կվերաբերվեն։ Դուք երևի տեղյակ եք, որ երեկ կուսակցություններին ենք դիմել, արդեն դաշնակից կուսակցություններ կան սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հարցում։ Արդեն բավական լուրջ թիմ կա։ Մենք դիմել ենք բոլորին։ Եթե Ռոբերտ Քոչարյանը որևէ քաղաքական թիմի մեջ կլինի, նա կարող է դրա հետ դրական կամ բացասական արձագանքել մեր հրավերին։ Ավելի կարևոր առաքելություն քան այսօր քաղաքացիներին երկրի տերը դարձնելն է, չկա։

Ես ճի՞շտ հասկացաոր Դուք դեմ չեք Ռոբերտ Քոչարյանի հետհամագործակցությանը։

-Դուք ինձ հարցրիք վերացական առաքելության մասին, ես Ձեզ կոնկրետ առաքելություն ասեցի՝ քաղաքացիներին երկրի տերը դարձնելու առաքելությունը, որի շուրջ այժմ համախմբված է առնվազն 5 կուսակցություն։ Ռոբերտ Քոչարյանի մասին չէ խոսքը, բոլորի մասին է։ Եթե Քոչարյանը վերադառնալու է քաղաքկանություն, բնականաբար պիտի լինի որևէ քաղաքական ուժի հետ, որովհետև քաղաքականությունն անհատի տեղ չէ։ Այդ դեպքում կտեսնենք՝ ինքը մեր այս առաքելությունը կընդունի, թե առաքելությանը դեմ կլինի, կլինի եսակենտրոն թե քաղաքացիակենտրոն մարդ։ Դա կյանքը ցույց կտա։ Ես դեմ կամ կողմ լինելու խնդիր չունեմ։ Ես դրել եմ ծրագիր, այդ ծրագրին ով ժամանակին ասեց այո՝ Հայաստանը դարձավ անկախ, ով ասեց՝ ոչ, նա հիմա գաղտնի պատերի տակ գլուխը թաքցնում է, որ հանկարծ ոչ ոք չիմանա, որ ոչ է ասել։ Ես դնում եմ «Քաղաքացին պետք է երկրի տերը դառնա» ծրագիրը, որը շատ առարկայական ու հստակ է։ Եթե Ռոբերտ Քոչարյանը կլինի նրանցից մեկը, որ կասի այո, դա իրեն պատիվ կբերի։ Ինձ համար ոչ մի նշանակություն չունի։

Պարոն ՀայրիկյանՁեր կարծիքն եմ ուզում լսել նաև 2008 թվականիՄարտի 1-ի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար ՄիքայելՀարությունյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու մասին։ Վերջինս 2002 թվականի ՌԴ քաղաքացի է և մարտի 1-ի քրեական գործի շրջանակումՌուսաստանը չի պատրաստվում իր քաղաքացուն արտահանձնել։Ստացվում է՝ Քոչարյանը ամենակարևոր ոլորտը՝ երկրիպաշտպանությունըվստահել է օտարերկրյա պետությանքաղաքացուն։

-Ես, երբ Սահմանադրության նախագիծն էի մշակում, այնտեղ գրում էի, որ բոլորի դեպքում պետք է լինի Հայաստանի քաղաքացի, ու երբեք չէի գրում՝ միայն Հայաստանի քաղաքացի։ Ապուշների մի խումբ եկավ Սահմանադրության մեջ շեշտեց՝ միայն ՀՀ քաղաքացի՝ հնարավոր համարելով ՀՀ երկքաղաքացիության պայմաններում ոչ ՀՀ քաղաքացիներին պաշտոններ տալ։ Եթե նա թքած ունի հայկական պետության վրա, հնարավորություն ունենալով ՀՀ քաղաքացի չի դառնում, այդ դեպքում ինչու՞ ես այդ մարդուն նույնիսկ հավաքարարի գործ տալիս։ Չէ որ այդ գործը կարող ես տալ տանտիրոջը՝ ՀՀ քաղաքացուն։ Դա Ռոբերտ Քոչարյանի, մեղմ ասած, մեծագույն բացթողումներից մեկն էր։ Մասնագետները, եթե ՀՀ քաղաքացի չեն, ընդամենը պետքա է լինել խորհրդատուի կարգավիճակում, այն էլ ժամանակավոր։ Ես ինչո՞ւ էի երկքաղաքացիության նախաձեռնությունը մտցրել, նրա համար որպեսզի, ովքեր ուզում են Հայաստանին պիտանի լինել, պահպանելով իրենց քաղաքացիությունը, գան այստեղ ապրեն, աշխատեն։ Հիմա այդ մարդը չի գրվել։ Ես իր հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ եղել հատկապես Գորիսի պարետ եղած ժամանակահատվածում, բայց ես չեմ իմացել, որ նա ՀՀ քաղաքացի չէ։ Բայց նրան պաշտոն տվողը պետք է իմանար, որ այս մարդը այլ պետության ներկայացուցիչ է։ Պետության  քաղաքացի լինել նշանակում է տեր լինել, նա Ռուսաստանի տերն է, ինչո՞ւ պետք է Հայաստանում կարևոր դերակատարություն ունենա։ Տեսեք, մենք խոսում ենք ազգությամբ հայերի մասին չէ՞։

Սահմանադրության մեջ սխալ կա՝ գրված է ազգությամբ հայերը կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ և այլն։ Ազգությամբ հայ արդեն նշանակում է Հայաստանի քաղաքացի, մանավանդ երկքաղաքացիություն ընդունելուց հետո։ Եթե Հայաստանի քաղաքացի չհանդիսացող մարդը ծառայել է ՀՀ բանակում, միջազգային օրենքներով է ինքը հետապնդման ենթակա՝ որպես վարձկան։ Վարձկանությունը դատապարտելի է միջազգային օրենքներով։ Եթե Միքայել Հարությունյանը խուսափեր արդարադատությունից, նա կարող էր․․․․ես չեմ ուզում որևէ մեկին որևէ բան հուշել, դրա համար այստեղ կանգ կառնեմ։

https://www.1in.am/2417641.html

 

Be the first to comment on "Եթե մարդը թքած ունի հայկական պետության վրա, նրան ինչո՞ւ են նույնիսկ հավաքարարի գործ տվել․ Հայրիկյանը՝ Միքայել Հարությունյանի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*