Ռոբերտ Քոչարյանը վառվեց իր Սահմանադրությամբ․ Սերժ Սարգսյանն իրենից լավ շախմատ խաղաց․ ԱԻՄ առաջնորդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռոբերտ Քոչարյանը դեռևս 10 տարի առաջ ասում էր, որ քաղաքականությունից չի պատրաստվում հեռանալ, այնպես որ հիմա, երբ ասում է, որ  վերադառնում է, ինձ համար նորություն չէ։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ նշելով, որ Քոչարյանը, պարզապես, վառվեց իր  Սահմանադրությամբ, երբ փոփոխություններ կատարեց Սահմանադրության մեջ՝ այն նախապատրաստելով իր համար։ «Ռ․ Քոչարյանը համոզված էր, որ պառլամենտական ընտրություններում որևէ ուժ 51 տոկոս չի ստանա, վարչապետի խնդիր կլինի և իրեն կկանչեն որպես վարչապետ, սակայն, ձախողվեց, քանի որ Սերժ Սարգսյանն իրենից լավ շախմատ խաղաց, Սերժ Սարգսյանն ունեցավ մեծամասնություն և Քոչարյանին հեռացրեց»,- ասաց Պարույր Հայրիկյանը։ Նա անդրադարձավ նաև հեղափոխությունից կամ, ինչպես ինքն է բնորոշում, ազգային զարթոնքից հետո երկրի առաջ ծառացած հիմնական խնդրին և շեշտեց, որ այժմ հիմնական խնդիրը քաղաքացիներին երկրի տերը դարձնելն է։ «Այդ հարցը լուծելու համար համակարգային փոփոխություններ են պետք, նախ պետք է լինեն ժողովրդավարական համակարգեր»,- ասաց ԱԻՄ առաջնորդը։ Պարույր Հայրիկյանը կարևորեց նաև Սահմանադրական փոփոխությունների մասին վարչապետի հայտարարությունը և ընդգծեց, որ դրանով սառույցը կոտրվեց։ «Շատ կարևոր է, որ դրա մասին խոսում են ուժեր, որոնց համար ժամանակին այդ գաղափարը եղել է կեղծ օրակարգ, հետո եղել է պնդում, որ այդքան հաճախ սահմանադրական փոփոխություններ չի կարելի և այլն։ Իշխանությունները խոսում են և կարելի է գործել»,- ասաց նա։  Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Քոչարյանը վառվեց իր Սահմանադրությամբ․ Սերժ Սարգսյանն իրենից լավ շախմատ խաղաց․ ԱԻՄ առաջնորդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Be the first to comment on "Ռոբերտ Քոչարյանը վառվեց իր Սահմանադրությամբ․ Սերժ Սարգսյանն իրենից լավ շախմատ խաղաց․ ԱԻՄ առաջնորդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ"

Leave a comment

Your email address will not be published.


*