Նիկոլ Փաշինյանի առաջարկը ՀՀԿ-ին կդրդի 2-րդ ինքնասպանության․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

«Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը ճիշտ է և հիմնավոր, «Մարտի 1-ի» գործով  հարուցված քրեական հետապնդումն էլ պետք է տանել մինչև վերջ և հասցնել իր կուլմինացիոն ավարտին, իսկ Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած դատական ակտն առնվազն վիճահարույց է։ Գտնում եմ, որ «Մարտի 1-ի» գործով Սերժ Սարգսյանը ևս պետք է ենթարկվի քրեական հետապնդման»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ ընդգծելով, որ այն անձինք, որոնք իրականացրել են քրեական հետապնդում պահանջող արարք, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Խոսելով  վարչապետ Փաշինյանի կողմից հանրահավաքի ժամանակ հնչեցված որոշ տեսակետների մասին՝ փաստաբանը նշեց․ «Առաջարկվում է Սահմանադրությամբ կատարել փոփոխություն, որով ԱԺ-ն կկարողանա ինքնալուծարվել։ Նման բան հնարավոր կլինի, եթե ԱԺ ՀՀԿ խմբակցությունը դրան համաձայնություն տա։ Այս խնդիրը լուծելու համար ՀՀԿ-ին առաջարկվում է գործել երկրորդ ինքնասպանությունը։ Որպես ՀՀ քաղաքացի՝ ես չէի ուզենա, որ մենք այս  լուծումներով գնանք առաջ»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ ԱԺ խմբակցությանը ստիպել ինքնալուծարման մասին որոշում կայացնել, կարող է որոշ պատգամավորների մոտ ընկալվել որպես ինքնաստորացում։  Մանրամաները ՝տեսանյութում։

Նիկոլ Փաշինյանի առաջարկը ՀՀԿ-ին կդրդի 2-րդ ինքնասպանության․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանի առաջարկը ՀՀԿ-ին կդրդի 2-րդ ինքնասպանության․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ"

Leave a comment

Your email address will not be published.


*