С վիտամինը կարող է օգտագործվել որպես քաղցկեղի դեմ դե՞ղ

 

Արյան քաղցկեղով ախտահարված ցողունային բջիջների բազմացումը կարելի է կասեցնել C վիտամինի բարձր չափաքանակների օգտագորևծման միջոցով, կենդանիների վրա կատարած փորձերից հետո նման եզրակացության են հանգել ամերիկացի գիտնականները: Գիտնականները ասկորբինաթթվի մեծ չափաքանակներով քաղցկեղի բուժման հայեցակարգն ակտիվերոն քննարկել են դեռեւս 1970-ական թվականներին:

Արյան քաղցկեղի դեպքում օրգանիզմում նորմալ լեյկոցիտներ՝ արյան սպիտակ մարմիններ, չեն արտադրվում, որոնք ընդունակ են մարդուն պաշտպանել ինֆեկցիաներից: Նախկինում իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ սուր միելոիդային լեյկեմիայով հիվանդների 10 տոկոսի, միելոիդադիսպլաստիկ համախտանիշով (նախալեյկեմիա) հիվանդների 30 տոկոսի եւ քրոնիկական միելոմոնոցիտար լեյկեմիայով հիվանդների 50 տոկոսի մոտ գենետիկ մուտացիա կա, որը նվազեցնում է TET2-ի արտադրումը. ֆերմենտ, որը ցողունային բջիջներին օգնում է վերափոխվել արյան նորմալ հասուն բջիջների:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Նոր հետազոտության հեղինակները, Լաուրա եւ Իսահակ Փերլամութեր օնկոլոգիական կենտրոնի գիտնականները պարզել են, որ C վիտամինի մեծ չափաքանակների օգտագործման դեպքում գործարկվում են TET2 ֆերմենտի ակտիվացման ֆիզիոլոգիական մեխանիզմները: Այս պրոցեսին նրանք հետեւել են մկների վրա կատարած փորձերի ժամանակ:

24 շաբաթ կրծողներին C վիտամինի բարձր չափաքանակներ են տվել, փորձի ավարտին ստուգիչ խմբում, որտեղ ընդգրկված կենդանիները միացություններ չեն ստացել, արյան մեջ լեյկոցիտների անոմալ խտության դեպքերը 3 անգամ շատ են եղել, որը սկսվող լեյկոզի նշաններից մեկն է:

«Այդ ընթացքում տեղի է ունենում գենի աշխատանքի վերականգնում, որը TET2 ֆերմենտը կոդավորում է ԴՆԹ-ի ապամեթիլացման ճանապարհով: Մուտացիայով հիվանդների մոտ հատկապես այս պրոցեսը չի  կատարվում ինչպես պետք է»,- ասել են հետազոտողները:

Գիտնականները հայտարարել են, որ գործարկելով «C վիտամինի մեթոդը»՝ իրենց հաջողվել է արյան քաղցկեղով կենդանիների մոտ հիվանդության պրոցեսը կասեցնել: Նրանց խոսքով՝ ասկորբինաթթվի կիրառումը արյան քաղցկեղի բուժման արդյունավետությունը նաեւ զգալիորեն մեծացնում է PARP ինհիբիտորների խմբի դեղերով քիմիաթերապիայի համակցությամբ:

Փորձագետները նշում են, որ կրծողները ստացել են C վիտամինի չափազանց մեծ չափաքանակներ՝ մեկ ներարկմամբ 100 միլիգրամ (համարժեք է 2 նարինջին): Մարդը պետք է ընդունի գրեթե 3 հազար անգամ ավելի շատ միացություններ:

Մասնագետները մտադիր են C վիտամինի ներարկումների օգտագործման արդյունավետությունը ստուգել մարդկանց մոտ արյան քացկեղի մի քանի տեսակների դեպքում:

Be the first to comment on "С վիտամինը կարող է օգտագործվել որպես քաղցկեղի դեմ դե՞ղ"

Leave a comment

Your email address will not be published.


*