Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պետք է զրկվեն երկրի վրա ազդելու իրենց բոլոր հնարավորություններից․ Աշոտ Մանուչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռոբերտ Քոչարյանը բացարձակ հեղաշրջում կատարել է դեռևս 2003 թվականին, երբ Ստեփան Դեմիրճյանի հետ մրցակցելուց հետո Սահմանադրական դատարանը որոշում ընդունեց, որ պետք է հանրաքվե անցկացվի, իսկ Ռոբերտ Քոչարյանն ու նրան հետ բոլոր ուժային կառույցների ղեկավարները հայտարարեցին, որ Սահմանադրական դատարանի որոշումն ոչինչ է իրենց համար․ «Սա բացահայտ է կատարվել։ Մարդիկ նստել են հեռուսաէկրանների առջև և ասել են՝ այն ինչ հայտարարել եք՝ պետական կարգ և այլն, մեզ համար գոյություն չունի։ Այսպես է եղել, մեզ համար որևէ այլ բան նշանակություն չունի»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանոչարյանը։ Վերջինիս խոսքով՝ «Մարտի 1-ին» հանցագործություններն այնքան բացահայտ են կատարվել, որ դրանց մասին խոսք անգամ չի կարող լինել․ «Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն այսօր իրականացնում են քաղաքական դիվերսիոն գործընթաց՝ ընդդեմ հանրապետության, մարդու իրավունքների պաշտպաննները, նույն դիվերսանտներն են, իսկ այն 45 հոգին, ովքեր ստորագրել են նաև Ղարաբաղից նույն դիվերսանտներն են»,-ասաց Աշոտ Մանուչարյանը։ «Ղարաբաղ» կոմիտեի անդամը նկատեց, որ և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը պետք է զրկվեն երկրի վրա ազդելու իրենց հնարավորություններից․ «Ե՛վ նրանք, և՛ նրանց հետ մեկտեղ իրենց խմբակցները, որոնք դիվերսիոն ջոկատների անդամներ են, պետք է զրկվեն նման հնարավորությունից»,-ասաց նա։ Մանրամասները՝ տեսանյութում։

 

Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պետք է զրկվեն երկրի վրա ազդելու իրենց բոլոր հնարավորություններից․ Աշոտ Մանուչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Be the first to comment on "Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պետք է զրկվեն երկրի վրա ազդելու իրենց բոլոր հնարավորություններից․ Աշոտ Մանուչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ"

Leave a comment

Your email address will not be published.


*