«Հետաքրքիր է, Քոչարյանը և իր պաշտպանները հասկանո՞ւմ են, որ Նժդեհի ասածը վերաբերվում է հենց Քոչարյանին». Դանիել Երաժիշտ

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը «Ֆեյսբուք»-ում գրել է.

«ՀՈՄՈ-ԹԱԼԱՆՈՒՍ (Մարդ-թալանող կամ Թալանող-մարդ)
Իր հեռուստազրույցում ՔոՉԱՐյանն ասաց, որ իրեն կալանավորելով, իշխանություններն ուրախացնում են ազերիներին: Զարմանալի է: Ընդհակառակը: Իր իսկ խոսքով ասեմ, նույնիսկ «ուչաստկովին» (թաղային ոստիկանը) կհասկանա, որ Քոչարյանը՝ ինքն էր երջանկացնում ազերիներին, թալանելով սեփական ժողովրդին, դրանով իսկ՝ թուլացնելով հայոց բանակը: Բացի այդ, բանակը հանել է իր ժողովրդի դեմ: Չէ՞ որ դեռ ՆԺԴԵՀՆ Է ասել. «ԱԶԳԵՐԸ ՉԵՆ ՈՒՆԵՑԵԼ ԵՎ ՊԻՏԻ ՉՈՒՆԵՆԱՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԹՇՆԱՄԻ, ՔԱՆ ՆՅՈՒԹԱՊԱՇՏ ԱՌԱՋՆՈՐԴԸ»: ՆԺԴԵՀԸ խորացնում է այդ միտքը. «ՉԿԱ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՉԱՐԱԳՈՐԾ, ՔԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ, ՈՐ ԻՐ ԺՈՂՈՎՈւՐԴԸ ՊԱՀՈՒՄ Է ԱՆԳԻՏԱԿ ԻՐ ԴԺԲԱԽՏՈՒԹԵԱՆՑ ՊԱՏՃԱՌՆԵՐԻՆ»: Հետաքրքիր է, Քոչարյանը և իր պաշտպանները հասկանաո՞ւմ են, որ Նժդեհի ասածը վերաբերվում է հենց ՔոՉԱՐյանին: Օրինակ, «ՈՒՉԱՍՏԿՈՎԻՆ» կհասկանար, որ ՉԱՐԻ արմատն, ի սկզբանե, հենց Քո-ՉԱՐ-յանի ազգանվան մեջ է: Սիլվա Կապուտիկյանի երազանքն իրականանում է.«ՈՒՐ ԷԼ ՀԱՆԳՉԵՄ, ՁԵՐ ԴԱՏԱՍՏԱՆԻՆ ԼԻՆԵԼՈՒ ԵՄ ՆԵՐԿԱ»:

 http://mamul.am/am/news/130900/%C2%AB%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D6%80%D6%84%D5%AB%D6%80-%D5%A7-%D6%84%D5%B8%D5%B9%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D6%87-%D5%AB%D6%80-%D5%BA%D5%A1%D5%B7%D5%BF%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%BD%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%9E%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6-%D5%B8%D6%80-%D5%B6%D5%AA%D5%A4%D5%A5%D5%B0%D5%AB-%D5%A1%D5%BD%D5%A1%D5%AE%D5%A8-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%B0%D5%A5%D5%B6%D6%81-%D6%84%D5%B8%D5%B9%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6%C2%BB-%D5%A4%D5%A1%D5%B6%D5%AB%D5%A5%D5%AC-%D5%A5%D6%80%D5%A1%D5%AA%D5%AB%D5%B7%D5%BF

Be the first to comment on "«Հետաքրքիր է, Քոչարյանը և իր պաշտպանները հասկանո՞ւմ են, որ Նժդեհի ասածը վերաբերվում է հենց Քոչարյանին». Դանիել Երաժիշտ"

Leave a comment

Your email address will not be published.


*