Ինչպես է Ռոբերտ Քոչարյանը տեր դարձել քաղաքացիների սեփականություններին․Սեդրակ Բաղդասարյանը մանրամասներ է ներկայացնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռոբերտ Քոչարյանը, երբ Հայաստանում զբաղեցրեց վարչապետի պաշտոնը, որից հետո էլ ընտրվեց ՀՀ նախագահ, այն ժամանակ  չուներ 1998 թվականի Սահմանադրությամբ պահանջվող 10 տարվա Հայաստանի քաղաքացիություն,  սակայն, դա եղավ Քոչարյանի առաջինը փորձը Սահմանադրությունը ոտնահարելու։ «Սա եղավ  նրա առաջին փորձը, ինչը 2-րդ նախագահի դուրն եկավ և հետագայում կրեց շարունակակն բնույթ։ Այս քայլից հետ տեղի ունեցավ քաղաքացիների սեփականության օտարման վերաբերյալ Սահմանադրության նորմերի ոտնձգությունները, ինչից հետո ականտես եղանք 2008 թվականի մարտի  դեպքերին։ Մինչդեռ, եթե  Սահմանադրության առաջին ոտնահարումը 1988 թվականին կանխվեր, մենք չէինք ունենա «Մարտի 1»»,-այսօր  հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանը։ Խոսելով ՀՀ 2-րդ նախագահի կողմից Սահմանադրությունը խախտելու դեպքերի մասին՝ Սեդրակ Բաղդասարյանը նշեց, որ  2-րդ նախագահի կողմից ոտնահարվել են և՛ Սահմանադրական դատարանի որոշումները, և՛ Սահմանադրության նորմերը, և քաղաքացիներին ապօրինաբար զրկել են իրենց սեփականություն հանդիսացող բնակարաններից։ «Ինչպես է ստացվում, որ նախագահը ցանկություն է հայտնում ձեռք բերել կենտրոնում ապրող քաղաքացիներին պատկանող սեփականությունները, ապացույցը՝ Հյուսիսային 3 հասցեում գտնվող Ռ․ Քոչարյանին պատկանող երկհարկանի էլիտար շենքի տարածքն է, որը նա ձեռք բերեց ինչ-ինչ պայմաններում»,-ասաց «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի նախագահը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Ինչպես է Ռոբերտ Քոչարյանը տեր դարձել քաղաքացիների սեփականություններին․Սեդրակ Բաղդասարյանը մանրամասներ է ներկայացնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։



Be the first to comment on "Ինչպես է Ռոբերտ Քոչարյանը տեր դարձել քաղաքացիների սեփականություններին․Սեդրակ Բաղդասարյանը մանրամասներ է ներկայացնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ"

Leave a comment

Your email address will not be published.


*