«Հետո էլ զարմանում եք, թե ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը ցուցմունք չի տալիս…». Էդուարդ Շարմազանով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու մասին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի`հրապարակային հայտնած կարծիքը`դատարանի որոշումից առաջ, ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը համարում է հակաժողովրդավարական եւ շատ բաց տեքստով միջամտություն ու ճնշում`դատարանի վրա: ՀՔԾ պետը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց`կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայցը`խափանման միջոցը փոխելու մասին, վաղը վերաքննիչ դատարանը կմերժի: «Դատական նիստից առաջ որքանո՞վ է օրինական նման կարծիք հայտնելը`ՀՔԾ պետի կողմից: Հետո էլ զարմանում եք, թե ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը ցուցմունք չի տալիս… Դուք արդեն`առանց դատարանի որոշման, որոշել եք`ո՞վ է մեղավոր, ով`չէ, ո՞ւմ կալանքը պետք է փոխել, ումը`չէ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

https://yelaket.am/?p=41399&l=am

Be the first to comment on "«Հետո էլ զարմանում եք, թե ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը ցուցմունք չի տալիս…». Էդուարդ Շարմազանով"

Leave a comment

Your email address will not be published.


*