Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել է, որ այսօր մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին: Նա նշել է, որ երբ Սերժ Սարգսյանի հակառակորդները ՍԴ-ում վիճարկել էին ընտրությունների արդյունքները, Արմեն Գևորգյանը փորձել է ճնշում գործադրել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի վրա:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Հիշեցնելով Վիկիլիքսի հրապարակումը, որ ճնշում էր եղել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ, նա բարձրաձայնել էր, դիմել ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին, ասել էր, որ իր վրա ճնշում են գործադրում, որ կայացնի Սերժ Սարգսյանին ձեռնտու որոշում: Քննության ժամանակ այս հրապարևակումն ամբողջությամբ հաստատվեց: Սասուն Խաչատրյանի խոսքով, Արմեն Գևորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ փորձել է ճնշում գործադրել Վալերի Պողոսյանի վրա: Նա մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ, 332 հոդվածի 3-ևրդ մասով, ծանր հանցանք է և մինչև 6 տարվա ազատազրկում է նախատեսվում: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել

Be the first to comment on "Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել"

Leave a comment

Your email address will not be published.


*