«Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի աշակերտն էր, պայքարում էր մեր դեմ, հարցրեք՝ 1996 թվականին որտե՞ղ էիր»․ Պարույր Հայրիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին դուր չի գալիս, երբ որևէ մեկը կալանավորվում է նախնական կալանքի տեսքով, այս հարցում ինքը հարգում է անմեղության կանխավարկածը, իսկ, առհասարակ, և՛ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի,  և՛ ամենածանր հանցագործի կալանավորումն առանց դատարանի որոշման, համարում է ոչ տեղին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդը՝ նշելով, որ տարիներ առաջ է անգամ իր համար հասկանալի եղել, որ Ռոբերտ Քոչարյանը սխալ քաղաքական ճանապարհի վրա է և պետական դրական կերպար չէ։ «Երբ երկրիդ նախագահի մասին ստիպված են լինում արձանագրել բացասականը, դա նաև վիրավորանք է քեզ համար, որպես տվյալ երկրի քաղաքացի։ Միանգամից պետք է ասեմ, որ նաև Սերժ Սարգսյանի մասին, հազար ու մի բան կասեն, կներկայացնեն նաև մեղադրանքներ»,- ասաց նա։  ԱԻՄ առաջնորդը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ թեև չի ցանկանում կանխատեսումներ անել, բայց պնդում է, որ իրավապահ մարմինների համար «Մարտի 1-ը» խարան է, հետևաբար, պետք է հետամուտ լինեն, որ ոճրագործություն իրականացնողները պատասխանատվության ենթարկվեն։  «Լևոն Տեր-Պետրոսյանը բերեց Ռոբերտ Քոչարյանին, որովհետև մտածում էր պաշտպանված լինելու մասին։ Քոչարյանը Լևոնի բերած մարդն էր, բայց պետք է նման պաշտոնյային հեռացներ, հետևաբար, իրենք նույն ոչ բարեկիրթ ու ոչ քաղաքակիրթ ուժերի ներկայացուցիչներն էին։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ունի բարդույթներ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, որովհետև նրա աշակերտն է եղել, նա Լևոն Տեր-Պետրոսյանի հետ միասին պայքարել է մեր դեմ, հարցրեք՝ 1996 թվականին որտե՞ղ էիր»,- ասաց Պարույր Հայրիկյանը։

«Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի աշակերտն էր, պայքարում էր մեր դեմ, հարցրեք՝ 1996 թվականին որտե՞ղ էիր»․ Պարույր Հայրիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Be the first to comment on "«Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի աշակերտն էր, պայքարում էր մեր դեմ, հարցրեք՝ 1996 թվականին որտե՞ղ էիր»․ Պարույր Հայրիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ"

Leave a comment

Your email address will not be published.


*