«Բեսամթ տղա ես դառել ըտենց, արա՛» խոսքով հայտնի ԲՀԿ-ականը դարձավ պատգամավոր

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Մերուժան Սիմոնյանի թափուր մանդատը ԿԸՀ այսօրվա նիստում տրվել է գործարար, նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանին: Ցուցակով առաջադրված 8 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել, որ մանդատը հասնի Հրանտ Դավթյանին: Նաիրա Զոհրաբյանը վստահեցրել է, թե բոլորն իրենց կամքով են ինքնաբացարկ հայտնել:

Հրանտ Դավթյանը տարիներ առաջ մամուլի ուշադրության կենտրոնում էր հայտնվել ՃՈ աշխատակիցների հետ կոնֆլիկտի դրվագից: Նա իր մեքենան կանգնեցրած ոստիկաններին ասել էր. «Էս եքա տռասի վրա էլ ավտո չկար, հա՞, կանգնացնելու, դեպուտատին պետք ա կանգնացնես՝ ակտ գրես: Բեսամթ տղա ես, էլի, դու դառել ըտենց, արա», և հայհոյել էր ոստիկաններին: Միջադեպից հետո լուրեր տարածվեցին, թե ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր մոտ է կանչել պատգամավորին ու «սթափեցրել»:

Be the first to comment on "«Բեսամթ տղա ես դառել ըտենց, արա՛» խոսքով հայտնի ԲՀԿ-ականը դարձավ պատգամավոր"

Leave a comment

Your email address will not be published.


*