ԱՄՆ-ն եւ Թուրքիան պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը. իսրայելցի լրագրող

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարձակումները Իսրայելի վրա անկանխատեսելի հնարավորությունների շարք բացեցին ինչպես Վաշինգթոնում, այնպես էլ  Երուսաղեմում՝ ժխտողականությունից հրաժարվելու եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Այս մասին Bloomberg-ի կայքում հրապարակված հոդվածում գրում է հայտնի լրագրող Զեեւ Շաֆեցը:

Նրա խոսքով՝ Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ ցեղասպանության ժխտման քաղաքականությանը եւ պահանջում է, որ ուրիշները համաձայնեն այդ ստի հետ, որպես Իսրայելի եւ այլ երկրների հետ լավ հարաբերությունների գին:

Լրագրողը նշում է, որ գրեթե 30 երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն նրանց թվում չկան ԱՄՆ-ն եւ Իսրայելը:

Ըստ նրա՝ այս հարցի վերաբերյալ Իսրայելի լռությունը պրագմատիզմի հետ  է կապված: Երբ Թուրքիան աշխարհիկ ու արեւմտամետ երկիր էր, Իսրայելը թշնամաբար տրամադրված արաբների շրջապատում նրան ապավինում էր որպես ռազմավարական գործընկերոջ: Սակայն հիմա, ըստ լրագրողի, ռացիոնալությունը այլեւս չի գործում, քանի որ «խալիֆ» Էրդողանը թշնամի է:

Զեւ Շաֆեցը շեշտում է, որ իշխող կոալիցիայից առնվազն հինգ նախարար պաշտպանում է Ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաեւ Կնեսետի նախագահն ու ընդդիմության խոշորագույն կուսակցությունների առաջնորդները:

«Այնուամենայնիվ, առանց Նեթանյահուի պատասխանի, ոչինչ չի փոխվի: Ոչ մի օրենսդրական նախաձեռնություն չի կարող անցնել առանց նրա համաձայնության, ինչպես եւ դիվանագիտական քաղաքականությունը չի կարող ընդունվել, քանի որ նա նաեւ Իսրայելի արտաքին գործերի նախարար է:

Նեթանյահուն ստրատեգ է, եւ Թուրքիան, դուր է գալիս դա ինչ-որ մեկի, թե ոչ, տարածաշրջանային խաղացող է: Նա պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը միայն այն դեպքում, եթե համարի, որ նման քայլը համապատասխանում է իր նպատակներին:

Be the first to comment on "ԱՄՆ-ն եւ Թուրքիան պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը. իսրայելցի լրագրող"

Leave a comment

Your email address will not be published.


*