Կարմիր գինին նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը

Օրական մեկ բաժակ կարմիր գինի գործածելը նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը։ Այս մասին ասվում է այն լայնածավալ հետազոտությունում, որը իրականացրել են Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի գիտնականները։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Գիտնականները հետեւել են 611 հազար կամավորների վիճակին ու հանգել այն եզրակացության, որ չափավոր քանակությամբ կարմիր գինու գործածումը պաշտպանական հատկանիշներ ունի տղամարդկանց առողջության առումով՝ շագանակագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը կարմիր գինու գործածման շնորհիվ նվազում է 12 տոկոսով։

Այս էֆեկտը, նախագծի հեղինակների խոսքով, կապակցված է ավելի շատ այն բանի հետ, որ գինու մեջ պարունակվող պոլիֆենոլներն ազդում են զարկերակային տրոմբոցիտների ագրեգացիայի ու ինսուլինի հանդեպ զգայունության վրա։

Շագանակագեղձի քաղցկեղի հավանականությունը նվազեցնելու տեսակետից այդ ըմպելիքի առողջարար ազդեցությունը դրսեւորվում է օրական առավելագույնը մեկ բաժակ կարմիր գինի գործածելու դեպքում, շեշտել են գիտնականները։ Ուշագրավ է, որ գինու մեջ պարունակվող պոլիֆենոլները դրական ազդեցություն են ունեցել նաեւ աթերոսկլերոզից, Ալցհեյմերի հիվանդությունից ու արթրիտից պաշտպանելու առումով։

Սակայն հետաքրքիր է, որ սպիտակ գինին չունի պաշտպանական հատկանիշներ, նույնիսկ հակառակը․ Austrian university համալսարանի գիտնականները պարզել են, որ օրական մեկ բաժակ սպիտակ գինին 26 տոկոսով բարձրացնում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը։

Be the first to comment on "Կարմիր գինին նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*