Կարմիր եղեսպակը կարող է բուժել օստեոպորոզը

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Կանադացի գիտնականները պարզել են, որ կարմիր եղեսպակն (красный шалфей) օժտված է օստեոպորոզը բուժելու հատկությամբ:

 

Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ կարմիր եղեսպակի մեջ պարունակվում են միացություններ, որոնք օգնում են բուժել օստեոպորոզը: Այն պարունակում է նյութ, որը կանխում է ոսկրային հյուսվածքների կորուստն ու բարձրացնում ոսկորներում հանքանյութերի մակարդակը 35%-ով:

 

Կրծողների ու մարդկանց ոսկրային հյուսվածքների նմուշների վրա անցկացրած փորձարկումները ցույց են տվել, որ կարմիր եղեսպակից ստացված միացությունները կարելի է օգտագործել ոսկորների ու աճառների մի շարք հիվանդությունների բուժման համար: Ընդ որում՝ այդ միացությունները կարող են շատ արդյունավետ լինել նաև արթրիտի և նույնիսկ ոսկորների քաղցկեղի որոշ տեսակների դեպքում:

Be the first to comment on "Կարմիր եղեսպակը կարող է բուժել օստեոպորոզը"

Leave a comment

Your email address will not be published.


*