53-ամյա ֆրանսիացին ողջ է մնացել սրտի 18-ժամյա կանգից հետո

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Ֆրանսիայի հարավում բնակվող 53-ամյա տղամարդը սրտի 18-ժամյա կանգից հետո ողջ է մնացել հիպոթերմիայի՝ մարմնի ջերմաստիճանի նվազման վիճակի շնորհիվ:

Ինչպես հայտնում է France Info ռադիոկայանը, սա տեղի է ունեցել մոտ 3 շաբաթ առաջ Օրբ գետի ափին, որտեղ տղամարդը գիտակցությունը կորցրել է եղբոր մոտ գնալու ճանապարհին: Ազգականները սկսել են նրան փնտրել եւ գտել են գետափին: Նրա սիրտը չէր բաբախում, իսկ մարմնի ջերմաստիճանը 22 աստիճան էր:

Բեզյե քաղաքի հիվանդանոցի բժիշկները տուժածին առաջին օգնություն են ցույց տվել: Այնուհետեւ տղամարդուն տեղափոխել են Մոնպելյեի հիվանդանոց: Նրա սիրտը նորից սկսել է բաբախել կանգից հետո միայն 18 ժամ անց: Բժիշկների խոսքով՝ տղամարդը ողջ է մնացել մարմնի հենց ցածր ջերմաստիճանի շնորհիվ. հիպոթերմիան դանաղեցնում է օրգանիզմի աշխատանքը, եւ այս դանդաղումը կանխում է հիվանդության հետեւանքները: Սա յուրատեսակ սառեցում է:

Ֆրանսիացի մասնագետների խոսքով՝ երբ մարդն, օրինակ, ընկնում է գետը եւ շատ արագ օրգանիզմի սառեցում է սկսվում, ապա բժիշկները կարող են փորձել անցկացնել երկարատեւ վերակենդանացում՝ մարմինը դանդաղ տաքացնելով: Կարելի հույս ունենալ, որ հիվանդը կվերականգնվի շատ սահմանափակ հետեւանքներով կամ առանց բարդությունների: Սակայն սրտի 18-ժամյա կանգից հետո վերապրելը, մասնագետների խոսքով, իսկապես զարմանալի է դեպք է:

Be the first to comment on "53-ամյա ֆրանսիացին ողջ է մնացել սրտի 18-ժամյա կանգից հետո"

Leave a comment

Your email address will not be published.


*