Մոսկվա-Երևան ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել. ուղևորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Հուլիսի 16-ին Մոսկվայից Երևան ժամանող ինքնաթիռի ուղևորներից մեկն իրեն վատ է զգացել, որի պատճառով օդանավը հարկադրված վայրէջք է կատարել Վոլգոգրադի օդանավակայանում:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:
«Ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանից բուժկենտրոն տեղափոխելիս ուղևորը մահացել է: Նա 1936 թ. ծնված ՌԴ քաղաքացի էր»,- ասաց Հովհաննիսյանը:
Դեպքից հետո Վոլգոգրադից չվերթը շարունակվել է դեպի Երևան և օդանավը նույն օրը ժամը 22:20-ին վայրէջք է կատարել:

Be the first to comment on "Մոսկվա-Երևան ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել. ուղևորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է"

Leave a comment

Your email address will not be published.


*