Յուրաքանչյուրս ունենք այսպիսի հոգատար բժիշկների կարիք

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Բրազիլիայում ուղեղի կաթված ստացած կնոջը 123 օր կենդանի են պահել, որպեսզի փրկեն նրա՝ դեռ չծնված երկվորյակների կյանքը:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Կամպու Լարգու քաղաքում բնակվող 21-ամյա բրազիլուհին մահացել է նախորդ տարվա հոկտեմբերին` կաթվածից հետո ուղեղի արյունազեղման պատճառով:
Կինը 9 շաբաթական հղիություն է ունեցել կաթված ստանալիս, և բժիշկները հույս չունեին, որ հնարավոր կլինի փրկել երեխաներին: Սակայն տեսնելով, որ նրանց սրտերը շարունակում են բաբախել՝  որոշել են ողջ պահել կնոջ օրգանիզմը:
Ինչպես նշում են բժիշկները, սա ամենաերկար դեպքն է, երբ ողջ են պահում մահացած ուղեղով հիվանդին, իսկ երեխաների ծնունդը նրանք հրաշք են համարում: Երեխաներիը լույս աշխարհ են եկել կեսարյան հատումով 6 ամսականում:
Բրազիլուհու շնչառությունն ապահովող սարքն անջատել են փետրվարին, իսկ այդ ողջ ընթացքում բժիշկներն ամեն ինչ արել են, որ փոքրիկները մոր ներկայությունը զգան, անգամ նվագել և երգել են:

Be the first to comment on "Յուրաքանչյուրս ունենք այսպիսի հոգատար բժիշկների կարիք"

Leave a comment

Your email address will not be published.


*