Քոբուլեթիի ռեստորաններից մեկում, հայերն իրենց երգով ուղղակի «վռնդել են» թուրք և ադրբեջանցի զբոսաշրջիկներին. (Video)

 

Այս տարի ևս վրացական ծովափերը հայաշատ են: Քոբուլեթիում հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաներին, հայկական գրառումներով պաստառներին, հայկական երաժշտությամբ ռեստորաններին թիվ ու հաշիվ չկա:

Այնտեղ հանգստացողները կես կատակ-կես լուրջ ասում են, լողափին այնքան շատ են հայերը, որ տպավորություն է, թե Հայաստանում են: Ծովափում շրջելուց հետո երեկոյան այցելեցինք Քոբուլեթիի Մոնոպոիլիա ռեստորան: Ռեստորանում օտարերկրյա զբոսաշրջիկներ կային, անգամ թուրքեր եւ ադրբեջանցիներ: Հրաչ անունով մի երիտասարդ մոտեցավ նվագախմբի տղաներին, որից հետո ռեստորանում հնչեց «Արարատը մեր լեռն է» երգը: Հետաքրքիր մի տեսարան էր, հայերն այդ երգի տակ երգում- պարում էին, իսկ ադրբեջանցի եւ թուրք զբոսաշրջիկներն ուղղակի սարասփահար դուրս եկան ռեստորանից:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Երիտասարդը՝ երգիչ Հրաչ Վարդանյան էր, ով մեզ հետ զրույցում ասաց, որ նկատել էր ադրբեջանցիներին եւ թուրքերի եւ որոշեց երգել. «Իրենց ահավոր լավ էին զգում, ես էլ որոշեցի երգել «Արարատը մեր լեռն» է: Իրենք մեր կողքը տեղ չունեն, հայը որտեղ է լինի պետք է իր ասածն ասի»: Երգի կատարումից հետո հնչեց հայկական քոչարին եւ հայերն շուրջպար բռնեցի. գրում է hraparak.am-ը:

Be the first to comment on "Քոբուլեթիի ռեստորաններից մեկում, հայերն իրենց երգով ուղղակի «վռնդել են» թուրք և ադրբեջանցի զբոսաշրջիկներին. (Video)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ