Առավոտյան նախաճաշ. Ջեռոցում թխված պանրով հաց

 

Բաղադրությունը

Հաց

50 գրամ կարագ

1 պճեղ սխտոր

300 գրամ պանիր

կանաչ սոխ

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

կանաչի զարդարելու համար

 

Պատրաստման եղանակը

 

1. Տաքացնում ենք ջեռոցը 180-200 աստիճան, այդ ընթացքում կտրատում ենք կանաչ սոխը

2. Հալեցնում ենք կարագը և դրա մեջ լցնում կտրատած սոխը և ճզմած սխտորը (սխտորը կարող եք նաև չավելացնել, եթե չեք սիրում)

3. Հացը փոքրիկ քառակուսիների ենք բաժանում 2սմ-անոց, բայց դանակը ամենաներքև չենք հասցնում, այսինքն ներքևի շերտից չենք առանձնացնում իրարից

4. Հալեցրած կարագը սոխով լցնում ենք կտրած հացի վրա, արանքները

5. Փաթաթում ենք ալյումինաթղթով և 10 րոպեով ջեռոց տեղափոխում

6. 10 րոպեից հանում ենք վրան լցնում քերած պանիրը և էլի 10 րոպեով տեղափոխում ջեռոց

7. Հանեք ջեռոցից, վրան շաղ տվեք զարդարելու համար նախատեսած կանաչին և մատուցեք, բարի ախորժակ :)

Be the first to comment on "Առավոտյան նախաճաշ. Ջեռոցում թխված պանրով հաց"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ