Եթե դուք հոգնել եք սովորական կոտլետներից, ապա փորձեք այս օրիգինալ և համեղ մսով ուտեստը

 

Եթե փնտրում եք օրիգինալ միտք համեղ ճաշ կամ ընթրիք պատրաստելու համար, ապա առաջարկում ենք մի չափազանց համեղ և հետաքրքիր ուտեստ, որը ոչ միայն համեղ է և օգտակար նյութերով հարուստ, այլ շատ գեղեցիկ է նայվում սեղանին։ Այն պատրաստվում է բավականին հեշտ և արագ։ Ձեզ հարկավոր է՝

  •  700 գրամ ֆարշ,
  •  100 գրամ կտրած սոխ,
  •  100 գրամ սպիտակ հաց,
  •  4 ձու,
  •  2 մանրացրած սխտոր,
  •  200 գրամ  սերուցքային պանիր,
  •  120 գրամ բեկոն,
  •  100 գրամ ցանկացած կոշտ պանիր։

Մեծ ամանի մեջ խառնեք ֆարշը, սոխը, սպիտակ հացը, 1 ձուն, սխտորը և համեմունքներ ըստ ճաշակի։

Տեղափոխեք ստացված խառնուրդը ուղղանկյուն ձև ունեցող ամանի մեջ։ Գդալով հանեք մեջտեղի մասը, ինչպես ցույց է տրված նկարում։


Լցրեք մեջտեղում բեկոն, այնուհետև վերևի մասում դրեք սերուցքային պանիրը, իսկ հետո կոշտ պանիրը։


Այնուհետև կոտրեք 3 ձվերը և լցրեք այն վերևի մասում։ Դրեք պատրաստած ուտեստը ջեռոցում 180 աստիճանի տակ։

1 ժամից ուտեստը պատրաստ է։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Be the first to comment on "Եթե դուք հոգնել եք սովորական կոտլետներից, ապա փորձեք այս օրիգինալ և համեղ մսով ուտեստը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ