Քիմ Քարդաշյանը ներկայացել է սեքսուալ կերպարանքով

 

Դե ինչ, Ձեզ մաղթում ենք հաճելի առավոտ))) Հատկապես տղամարդկանց։ Քիմ Քարդաշյանը երեկ իր Instagram-ից ջնջել է բոլոր ընտանեկան սուրբծննդյան լուսանկարները։ 37-ամյա հայուհին ոչ մի կերպ չի բացատրել իր արարքը, տարակուսանքի մեջ գցելով 105 մլն բաժանորդներին։

Քիչ ավելի ուշ հեռուստաաստղը հրապարակել է ահա այս գայթակղիչ լուսանկարը։

Ըստ երևույթին այս տարեվերջին մենք Քարդաշյան- Ջեներ գերդաստանի հետ կապված հերթական սկանդալին ենք ականատես դառնալու։ Այս անգամսկանդալի կենտրոնում Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին է՝ Բլեք Չայնան։

Բլեք Չայնան Ռոբ Քարդաշյանից բաժանվելուց հետո հայտնել է, որ Ռոբ Քարդաշյանի հետ իր ռեալիթի շոուն փակվել է Քարդաշյան-Ջեներ գերդաստանի միջամտությունների պատճառով։ 29-ամյա սթրիփթիզի պարուհին դատի է տվել Քիմ Քարդաշյանին ու Քրիս Ջեներին ՝ հայտնելով, որ Քիմը հատուկ է այնպես արել, որ Rob$Chyna շոուն ձախողվի E! ալիքում, որը սերտ համագործակցում է Քարդաշյան գերդաստանի հետ։Քիմը որոշել է պատասխան հայց ներկայացնել Չայնայի դեմ, հայուհու փաստաբանները  հայտնում են, որ Բլեքի մեղադրանքները անհիմն են, աղջիկը պարզապես ուզում է փող վաստակել։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Քիմի իրավաբանները հավաստիացնում են, որ շոուն չեղարկվել է այն պատճառով, որ Չայնան մինչ այդ դատի էր տվել Ռոբին ու դատարանի միջոցով հասել օրդերի, որը Ռոբին թույլ չի տալիս մոտենալ նրան։ Քանի որ Ռոբը չի կարող նրան մոտենալ, այդ շոուի նկարահանումները ըստ էության անհնար են դարձել։

Ի դեպ, Չայնան ավելի ուշ հետ է կանչել Ռոբի դեմ իր բոլոր մեղադրանքները, և Ռոբը հիմա աղջկան ամսական 20 հազար դոլարի ալիմենտ է վճարում։ Քիմի փաստաբանները նաև նշում են, որ Քիմը Չայնայի մեղադրանքները հիմարություն է անվանել, նաև հիշեցրել նրան ու նրա փաստաբաններին, որ Չայնան մի քանի անգամ երեխային մենակ էր թողել տանը ու երեկույթներ հաճախել։

Be the first to comment on "Քիմ Քարդաշյանը ներկայացել է սեքսուալ կերպարանքով"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ