Ուզբեկական խոհանոցի ամենահամեղ ուտեստներից ՝ լագման

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Ուզբեկական խոհանոցի ամենահամեղ ուտեստներից ՝ լագման

Բաղադրամասեր

ոչխարի միս — 800 գր, սոխ — 4 գլուխ, կարտոֆիլ — 300 գր, չաման — 3 գր, ձու — 5 հատ, ալյուր — 1 կգ, լոլիկ — 150 գր, գազար — 150 գր, չիլի պղպեղ`- 1 հատ, աղ, սխտոր

Պատրաստման եղանակը

Ոչխարի միսը լվանալ և շարել ամանի մեջ, ավելացնել կտրատած սոխն ու չամանը: Ավելացնել 1 բաժակ ջուր ու դնել կրակին:Մի փոքր եփվելուց հետո ավելացրեք 2,5 լիտր ջուր և թողեք կրակին: Երբ միսը գրեթե պատրաստ լինի ավելացնել կտրատած բանջարեղենը` կարտոֆիլը, պղպեղը, գազարը, լոլիկը: Պատրաստել խմորը։ Ալյուրին ավելացնել, ձուն, աղ և մի բաժակ ջուր: Լավ խառնել: Խմորը երկարությամբ կտրատել, ալյուրով պատել և խաշել: Հանել ջուրը եռալուց 3 րոպե հետո: Ամանի մեջ տեղավորել ոչարի մսով սոուսը և լապշան:

 

Be the first to comment on "Ուզբեկական խոհանոցի ամենահամեղ ուտեստներից ՝ լագման"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ