Ուժեղ կանանց հինգ սխալ, որոնք նրանց թույլ չեն տալիս սիրահարվել

 

Պաշտպանում են իրենց սիրտը

Ուժեղ կանանց համար դժվար է բացել սիրտը՝ նախորդ հարաբերությունների բացասական փորձի պատճառով: Բայց երբեմն նրանք չափազանց շատ են պաշտպանում իրենց սիրտը՝ տպավորություն ստեղծելով, որ հետաքրքրված չեն տղամարդկանցով: Նրանք շատ զգույշ են, արդյունքում մենակ են մնում:

Ավելին են ակնկալում տղամարդկանցից

Ուժեղ կանայք որոշակի ակնկալիքներ ունեն, բայց երբեմն չափազանց շատ բան են ուզում: Նրանք ուզում են, որպեսզի տղամարդը բոլոր ուժերը գործի դնի, եթե հետաքրքրված է իրենցով: Նրանք չեն սիրում ռիսկի դիմել, բայց դա սպասում են տղամարդուց:

Նրանք չափազանց շատ են կենտրոնացած իրենց վրա

Երբեմն դա կարող է խանգարել սեր գտնել, քանի որ նրանք շատ են զբաղված իրենց կարիերայով, ճամփորդություններով կամ ընկերներով: Սերը, ինչպես մնացյալ ամեն ինչ կյանքում, ժամանակ է պահանջում:

Նրանք վարժվել ենք ինքնուրույն ապրել

Նրանք այնքան են վարժվել ինքնուրույն ապրելուն, որ ինչ-որ մեկի հետ համատեղ կյանքը սարսափեցնում է նրանց: Նրանք կարող են ազատությունը կորցնելու վտանգի պատճառով հրաժարվել տղամարդու հետ հարաբերություններից:

Հպարտությունը միշտ առաջնահերթություն է

Նրանք չափազանց հպարտ են, եւ հպարտությունը թույլ չի տալիս ուղղակի ասել, թե ինչ են զգում իրենց սիրելիի հանդեպ կամ ներողություն խնդրել: Նրանք չեն ուզում թույլ թվալ կամ սեփական էմոցիաները կառավարելու անկարողություն ցուցաբերել:

 

Be the first to comment on "Ուժեղ կանանց հինգ սխալ, որոնք նրանց թույլ չեն տալիս սիրահարվել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ