«Երեկ քոչարյանականները ռազվեդկա արեցին ու վստահաբար տխրեցին». Ստյոպա Սաֆարյան

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոնսոլիդացիայի կենտրոնը երեկ էլ չկայացավ… Իսկ հիմա ամենահետաքրքիրի մասով: Երեկ քոչարյանականները ռազվեդկա արեցին ու վստահաբար տխրեցին. հաշվարկել էին, որ Օպերայի հարակից տարածքի սրճարանների տերերը պետք է երախտագիտությամբ հիշեն իր «առատաձեռնությունը», երբ նրանց լավ աչքով է նայել: Բառիս բուն իմաստով այդ ճամբարիկը սադրիչների բանակ էր գործուղել Օպերա, որպեսզի տեղավորվեն բողոքող օբյեկտատերերի զգացմունքների տիրույթում, ծիկրակեն ու հարմար պահի վանկարկեն՝ Ռոբերտ վարչապետ, հըթնացս էլ թեժացնեն ոստիկանների հետ նրանց բախումը: Ժողովրդին ու ոստիկանությանը սադրելու քոչարյանական տեխնոլոգիաներին բոլորս էլ առիթ ունեցել ենք հանդիպել 1999-ից հետո՝ բոլոր միտինգներում: Որքան էլ սադրիչների սերունդ է փոխվել, դպրոցը մնացել է նույնը: Ու մեծագույն մեղք է սադրիչների այդ խմբին ժողովուրդ, ակտիվիստ կամ ցուցարար կոչելը, մի հատ էլ պահանջել, թե ինչու իրավապաշտպան կազմակերպությունները սադրիչների իրավունքները չեն պաշտպանում…»:

 https://mamul.am/am/news/145959

Be the first to comment on "«Երեկ քոչարյանականները ռազվեդկա արեցին ու վստահաբար տխրեցին». Ստյոպա Սաֆարյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ