Պատրաստում ենք խինկալի՝ իսկական վրացական բաղադրատոմսով. Անչափ հյութեղ և ախորժելի

 

Խինկալի պատրաստելու տարբեր բաղադրատոմսեր փորձելուց հետո կանգ առա այս մեկ վրա: Փորձեք և ինքներդ էլ կհամոզվեք:

Բաղադրիչներ

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Լցոնը

  • 1 ձու, 1 մեծ գլուխ սոխ, 500գր տավարի փափուկ միս
  • Մի քանի ճյուղ մաղադանոս և համեմ, 70 գր. սերուցքային կարագ
  • Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստումը

Մաղած ալյուրին ավելացնել ձուն, աղը և մի քիչ ջուր, հունցել պինդ խմոր: Միսը սոխի հետ 2 անգամ աղալ, ավելացնել կտրատած կանաչեղենը, աղը, լցնել կես բաժակ ջուր ու լավ խառնել:

Խմորը

  • 1 բաժակ տաք ջուր, 1 ձու
  • 3 բաժակ ալյուր, Աղ
  • 1 ճ/գ բուսական յուղ

Խմորի պատրաստումը

Ձվի վրա աղ լցնել, ծփել: Ավելացնել 3 բաժակ ալյուր և բուսական յուղը: Խառնել և ավելացնել տաք ջուրը: Խառնել սկզբից գդալով, ապա ձեռքով:

Պատրաստում ենք խինկալիները

Այնուհետև խմորը բացել բարակ շերտով, բաժակով խմորից կլորակներ կտրել:

Յուրաքանչյուր կլորակի մեջ դնել 1թ/գ լցոն, խմորի ծայրերը բարձրացնել դեպի կենտրոն և մատներով սեղմելով փակել:

Եռացող թույլ աղաջրի մեջ գցել խինկալիներն ու եփել: Ջրից հանել և մատուցել աղացած սև պղպեղով:

Կարևոր. Որպեսզի խինկալիներն իրար չկպչեն, եռացող ջրի մեջ մի փոքր բուսկան յուղ լցրեք:

Բարի ախորժակ:

Be the first to comment on "Պատրաստում ենք խինկալի՝ իսկական վրացական բաղադրատոմսով. Անչափ հյութեղ և ախորժելի"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ