ԱՄՆ-ում եկեղեցում ավերիչ հրդեհից հետո կտակարաններն ու փայտյա խաչերն անվնաս են մնացել (լուսանկարներ)

 

ԱՄՆ-ի Արևմտյան Վիրջինիա նահանգում հրշեջները շոկի են մատնվել, երբ պարզել են, որ եկեղեցում տեղի ունեցած խոշոր հրդեհից հետո տասնյակ թղթե Աստվածաշունչեր ու փայտյա խաչեր չեն այրվել ու անվնաս են մնացել:

Ինչպես նշում է Oddity Central-ը, Քոուլ Սիթի քաղաքի հրշեջ ծառայությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարկել է հրդեհից հրաշքով փրկված տասնյակ կտակարանների ու երեք փայտա խաչի լուսանկարները:

Նրանք պատմել են, որ հրդեհն այնքան ուժեղ էր, որ մի պահ իրենք նույնիսկ որոշել են դադարեցնել մարման աշխատանքները:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Հրդեհը հիմնովին ավերել է եկեղեցին, որն այժմ վերակառուցման կարիք ունի:

«Մեր մտածելով՝ ներսում ամեն ինչ պետք է մոխրացած լիներ, սակայն կտակարաններն ու փայտյա խաչերից և ոչ մեկը չի ավերվել»,-նշված է ֆեյսբուքյան գրառման մեջ:

Be the first to comment on "ԱՄՆ-ում եկեղեցում ավերիչ հրդեհից հետո կտակարաններն ու փայտյա խաչերն անվնաս են մնացել (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ