Առողջական ինչ խնդիրներով կարող են պայմանավորված լինել մկանային ջղաձգումները,որոնք ենհիմնական պատճառները

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Ջղաձգումները մկանի կտրուկ ու ակամա կծկումներն են: Կախված ջղաձգումների առաջացման պատճառից՝ դրանք կարող են լինել էպիզոդիկ, պատահական կամ կրկնվել որոշակի հաճախականությամբ:
Որոշ հիվանդների մոտ ջղաձգումներն ի հայտ են գալիս կամ էլ ավելի են ուժեղանում արտաքին գրգռիչների ազդեցության հետևանքով (կտրուկ բարձր ձայն, ասեղի ծակոց և այլն), շոգ տարածությունում խորը շնչելիս կամ ալկոհոլի չարաշահման դեպքում:
Կարող է ջղաձգվել ինչպես միայն մեկ մկանը, այնպես էլ միանգամից մի քանի մկան: Այս խնդիրը կարող է անհանգստացնել նույնիսկ լիովին առողջ մարդուն: Հաճախ երկար քայլելուց հետո կամ լողալիս ջղաձգվում է սրունքի մկանը: Սովորաբար մկանային ջղաձգումներն առաջանում են ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո և, որպես կանոն, գիշերը:
Բացի այդ, ջղաձգումներ կարող են առաջանալ նաև նյութափոխանակության հետ կապված որոշ հիվանդությունների դեպքում: Օրինակ՝ նման խնդիր կարող է ի հայտ գալ ջրազրկման հետևանքով նատրումի կորստի և ողնուղեղի մոտոնեյրոններն ախտահարող որոշ հիվանդությունների դեպքում:
Կան նաև մի շարք այլ լուրջ հիվանդություններ, որոնք հաճախ դրսևորվում են մկանային ջղաձգումներով: Նման հիվանդությունների շարքին են դասվում էպիլեպսիան, պրկախտը (столбняк), նևրոզը, թունավորումը, նյութափոխանակության ու ներզատական գեղձերի աշխատանքի խանգարումը:
Հարկ է հիշել, որ մկանային ջղաձգումները ոչ մի դեպքում չի կարելի անտեսել ու անուշադրության մատնել, քանի որ դրանք կարող են լինել բավական լուրջ հիվանդության ախտանշան և հանգեցնել բազմաթիվ ծանր հետևանքների: Նման դեպքերում հարկավոր է դիմել համապատասխան մասնագետին և հանձնել անհրաժեշտ անալիզները:
Սովորաբար ջղաձգումների դեպքում խորհուրդ է տրվում դիմել նյարդաբանին, հոգեբույժին, ներզատաբանին կամ տոքսիկոլոգին:
Բացի այդ, չի կարելի նաև զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է խիստ վնասակար լինել առողջության համար և էլ ավելի վատացնել հիվանդի վիճակը: Հարկ է հիշել, որ միայն որակավորված մասնագետը կարող է ճիշտ ախորոշել հիվանդութունն ու նշանակել անհրաժեշտ բուժումը:
https://hayacq.com/40003—.html

Be the first to comment on "Առողջական ինչ խնդիրներով կարող են պայմանավորված լինել մկանային ջղաձգումները,որոնք ենհիմնական պատճառները"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ