Քանյե Ուեսթն իրականացրել է Քիմ Քարդաշյանի վաղեմի երազանքը

 

Թանկարժեք քարերով ատամները զարդարելուց հետո Քիմ Քարդաշյանը որոշել է աշխարհին ցուց տալ՝ ինչպես է ամուսինը՝ Քանյե Ուեսթը, իրականացրել իր վաղեմի ցանկությունը։ Ռեալիթի շոուի աստղը միշտ երազել է Բարբի տիկնիկի մասին, որը կունենա իր արտաքինը։ Հենց այդ առաջարկով աստղը դիմել է  Mattel ընկերության ներկայացուցիչներին եւ առաջարկել տիկնիկ ստեղծել կերպարով, որով Քիմը 2011թ.-ին մասնակցել է Լոս Անջելեսում Victoria’s Secret-ի ցուցադրությանը։

Սակայն շուտով հայտնի է դարձել, որ Mattel ընկերությունը հրաարվել է համագործակցել աղտի հետ՝ հիշեցնելով ոչ միանշանակ համբավը։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Պատմությունն այսպես էլ կավարտվեր, եթե Քանյե Ուեսթը ցանկություն չունենար երջանկացնել սիրելիին։ Իր Twitter-ի էջում աստղը պատմել է, որ ամուսինն արել է ամեն ինչ՝ իր ցանկությունն իրագործելու համար։

«Mattel ընկերության հետ գործարքը եւ Kim K Barbie-ի արտադրությունը չեղարկվել էին։ Քանյեն գիտեր՝ որքան է դա վշտացրել ինձ։ Նա զանգահարել է Mattel եւ իրականություն դարձրել իմ վաղեմի երազանքը՝ հատուկ ինձ համար տիկնիկ պատրաստելով»,- գրել է Քարդաշյանը։

https://bit.ly/2TJpjXs

Be the first to comment on "Քանյե Ուեսթն իրականացրել է Քիմ Քարդաշյանի վաղեմի երազանքը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ