Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարարները 3 օր տվեցին Փաշինյանին

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարարները ցանկանում են հանդիպել ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։  Այս մասին այսօր՝ հունվարի 14–ին Վերաքննիչ քրեական դատարանում Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով դատական նիստի հետաձգումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը։ Նա հույս հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի իրենց հետ։

«Բացի Նիկոլ Փաշինյանից, իշխանություններից որևէ մեկի հետ չենք ուզում հանդիպել. պարո՛ն Փաշինյան, երեք օրվա մեջ կազմակերպեք, որ մեր խումբը հանդիպի Ձեզ հետ, Ձեզ մի քանի բան ունենք հայտնելու, ցանկություն ունենք ձեզ հետ հանդիպելու»,–ասաց նա՝  կոչ անելով քաղաքացիական անհնազանդության ակցիաներ սկսել։

Աբրահամյանը հայտարարեց, որ  քայլերթով կշարժվեն Արշակունյաց պողոտայով, չբացառեց, որ նաև փողոց կփակեն։

Նշենք, որ ցուցարարներնն այս պահին երթով շարժվում են Արշակունյաց պողոտայով։

Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր՝ հունվարի 14–ին գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը քննող դատավոր Արսեն Նիկողոսյանը մերժել է փաստաբանների իրեն ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։ NEWS.am-ի տեղեկություններով փաստաբանները ՀՀ Վերաքննիչ դատարանից դուրս են եկել հետնամուտքով, նրանց ոչ ոք չի նկատել։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։

Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

https://news.am/arm/news/490584.html

Be the first to comment on "Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարարները 3 օր տվեցին Փաշինյանին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ