Այն, ինչը կարելի էր Նիկոլ Փաշինյանին՝ արգելված է Դոն Պիպոյին (տեսանյութ)

 

Իրավիճակը Երևան-Էջմիածին մայրուղու վրա շարունակում է լարված մնալ: Ոստիկանության և գեներալ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիա իրականացնող երիտասարդների միջև այսօր առավոտյան բախումներ են տեղի ունեցել: Ըստ էության, բողոքը կրում էր խաղաղ բնույթ և նոր Հայաստանի ոստիկանության արձագանքն այս դեպքում կարելի է անհամաչափ անվանել՝ վերջիններս բիրտ ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ, նույնիսկ վնասել երիտասարդներից մի քանիսի ավտոմեքենաները: Ավելորդ չի լինել նշել՝ Էջմիածնում խոսակցություններ են պտտվում, որ Մանվել Գրիգորյանի դեմ կազմակերպվող ակցիաների հետևում կանգնած են «Դոն Պիպոն» և «Լենինգրադի Տիկոն», և ինչպես երևում է՝ ոստիկանությունը չի պատրաստվում հանդուրժել նրանց գործողությունները: Այն, ինչը կարելի էր Նիկոլ Փաշինյանին, արգելված է Դոն Պիպոյին..

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

https://bit.ly/2QFcETu

 

 

Be the first to comment on "Այն, ինչը կարելի էր Նիկոլ Փաշինյանին՝ արգելված է Դոն Պիպոյին (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ