Ես հարuտության, իշխանատենչության մոլnւցքից կուրացած, չգիտակցելով, դավաճանեցի Հայաստանին…

ՈՃԻՐ ԵՎ ՊԱՏԻԺ Տարիներ առաջ, մի մարդ, հիասթափված կյանքից, նետվել էր կամրջից:Սակայն մի պահ անց, սկսել էր գոռալ. «Փրկեցե՜ք»: Իսկ մի հանցագործ բանտախցում կախվել էր, թողնելով հետևալ գրությունը. «Քանի որ դատարանը կարող է մեղմացնել ինձ հասանելիք պատիժը, ես,անսալով խղճիս ձայնին, զղջացի հանացաքիս համար և որոշեցի վերջ տալ իմ կյանքին»: Պատմության ընթացքում նման դեպքեր շատ են պատահել: Չի բացառվում, որ Քո-ՉԱՐ-յանի սրտում դեռ պահպանված լինեն մարդկային խղճի, արժանապատվության մնացորդներ, չի բացառվում, որ նա հոգու խորքում կարող է գիտակցել իր հանցանքը, զղջալ և դարձի գալ: Պատկերացնո՞ւմ եք հետո ի՜նչ կկատարվի: Կարելի է ենթադրել, որ Քոչարյանը կկանչի իր պաշտպաններին ու կասի. «Ես հարստության, իշխանատենչության մոլուցքից կուրացած, չգիտակցելով, դավաճանեցի Հայաստանին, իսկ դուք, չէ՞ որ կույր չէիք Ի՞նչը ստիպեց ձեզ պաշտպանել մի մարդու, որը թալանել է պատերազմի մեջ գտնվող, երկրաշարժից տուժած սեփական ժողովրդին, թշնամուն ուրախացրելով, թուլացրել հայոց բանակը, կենսական կառույցները վաճառել այլազգի գործարարներին: Ի՞նչն է ձեզ ստիպել պաշտպանել նման անարժան մարդուն: Չէ՞ որ ձեր հանցանքն ավելի մեծ է քան իմը, քանզի այն գիտակցված է և խմբակային Բացի այդ, դուք, լինելով արդարադատությունը իրականացնող պաշտոնյաներ, դրանով հանցանքներ գործելու և անպատիժ մնալու վստահություն եք ներշնչում ապագա հանցագործներին»: Հետո Քոչարյանը կհիշի Սիամանթոյի հայտնի խոսքերը անարդարության մասին ու և պոետի օրինակին հետևելով, «կթքնի» իրեն պաշտպանողների ճակատին, պահանջելով բանտարկել այդ օրինազանցներին: Դանիել Երաժիշտ

e175314e228eab36e207d410aea59d2b

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Be the first to comment on "Ես հարuտության, իշխանատենչության մոլnւցքից կուրացած, չգիտակցելով, դավաճանեցի Հայաստանին…"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ