Պարոն Փաշինյան, ասում եք փռենք ասֆալտներին, դե Նազիկին փռեք ասֆալտին՝ իրա կալոնայի հետ

Էջմիածինում մեկնարկել է Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ակցիան: Ակցիայի մասնակիցները պատրաստվում են այսօր ժամը 16:00-ին լինել Երևանում և ստիպել դատարանին ձերբակալել գեներալին: Նման հայտարարությամբ հանդես եկավ ակցիայի մասնակիցներից մեկը:
Ակցիայի մասնակիցները մտադիր են ժամը 15:00-ին ավտոերթով Էջմիածնից շարժվել դեմի Երևան. «Այսօր համ չագուչն է մեր ձեռքը, համ մեխը, մեխենք Մանվել Գրիգորյանին պատին»:
Քաղաքացիները նաև բղավում են «դիշովկա Մանվել»:
«Նազիկը կալոնայով, ախռանայով ման ա գալիս ոնց ուզում ա,  է՞ս ա օրինական երկիրը, պարո՛ն Փաշինյան», —  հայտարարեց Էջմիածնում այսօր վերսկսած բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
«Պարոն Փաշինյան, ձեզ եմ դիմում, ասում եք փռենք ասֆալտներին, դե Նազիկին փռեք ասֆալտին՝ իրա կալոնայի հետ։ Է՞ս ա օրինական երկիրը, օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար։ Մենք նոր Հայաստանը սենց չենք պատկերացնում», — հայտարարեց ակցիայի մասնակիցը։
Նա նաև հարց բարձրացրեց.
«Մարդկանց հետաքրքրում ա, թե ո՞նց ա լինում, որ Հանրապետականի կեղծարարներն «Իմ քայլը» դաշինքի ցուցակում են»։
Հիշեցնենք, Էջմիածնում վերսկսել է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիան։ Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ Գրիգորյանը դարձյալ կալանավորվի։
https://hayacq.com/39042—.html

Be the first to comment on "Պարոն Փաշինյան, ասում եք փռենք ասֆալտներին, դե Նազիկին փռեք ասֆալտին՝ իրա կալոնայի հետ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ