ԱՄՆ կոնգրեսականը քննադատել է Ալիևին և որպես օրինակ բերել Հայաստանին

ԱՄՆ կոնգրեսականը խիստ քննադատել է Ադրբեջանի իշխանություններին՝ նշելով, որ Ալիևի ռեպրեսիվ քաղաքականության պատճառով ադրբեջանական հասարակությունը բնակվում է անազատ հասարակական միջավայրում և որպես ժողովրդավարության օրինակ բերել Հայաստանին: Նախ, 2003 թվականից նախագահ Իլհամ Ալիևը իր ձեռքն է վերցրել ադրբեջանական ողջ պետական և քաղաքացիական կառույցները: Դրա արդյունքում ճնշել և վերացրել է քաղաքական ընդդիմությանը: Կոնգրեսականը նշել է, որ Ադրբեջանում մոտ 140 քաղբանտարկյալ կա: Մի խումբ կոնգրեսականներ Դոնալդ Թրամփին կոչ են արել, որպեսզի Ալիևի հետ համագործակցելու դեպքում ուշադրություն դարձնի մարդու իրավունքների նորմերի պահպանմանը: Կոչ է արվել նաև սառեցնել մարդու իրավունքները ոտնահարող ադրբեջանցի գործիչների հաշիվները և արգելել նրանց ճանապարհորդությունն ԱՄՆ-ում: Ադրբեջանը իր հերթին խնդիր է դառնում ԱՄՆ-ի համար, որպես գործընկեր, քանի որ ԱՄՆ-ն չի կարող համագործակցել մի պետության հետ, ով չի հարգում սեփական երկրի քաղաքացիների իրավունքները: Ալիևին նաև կոչ են արել ուշադրություն դարձնել հարևան Հայաստանում և Վրաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներին և դրանից հետո հետևություն անել ու կանգնել ժողովրդի կողքին:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Նյութի Աղբյուրը: https://hayinfo.info/%d5%b0%d5%a5%d5%bf%d5%a1%d6%84%d6%80%d6%84%d5%ab%d6%80/%d5%a1%d5%b4%d5%b6-%d5%af%d5%b8%d5%b6%d5%a3%d6%80%d5%a5%d5%bd%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%a8-%d6%84%d5%b6%d5%b6%d5%a1%d5%a4%d5%a1%d5%bf%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a1%d5%ac%d5%ab%d6%87%d5%ab%d5%b6-%d6%87/

Be the first to comment on "ԱՄՆ կոնգրեսականը քննադատել է Ալիևին և որպես օրինակ բերել Հայաստանին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ