Թրամփը ՄԱԿ-ի ամբիոնից երդվել է «ամբողջությամբ ոչնչացնել» Հյուսիսային Կորեան

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երդվել է «ամբողջությամբ ոչնչացնել» Հյուսիսային Կորեան, եթե Փհենյանը մի կողմ չդնի իր միջուկային մարտահրավերները:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ Թրամփը նման հայտարարությամբ հանդես է եկել երեքշաբթի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալիս: Իր ելույթի ժամանակ նա Կիմ Չեն Ընին անվանել է ինքնասպանության առաքելություն կատարող «հրթիռային մարդ»:

Ինչպես ընդգծում է աղբյուրը, սա Թրամփի առաջին անմիջական սպառնալիքն էր ուղղված Հս. Կորեային՝ պայմանավորված վերջինիս իրականացրած միջուկային փորձարկումներով և հրթիռների արձակմամբ:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

«Միացյալ Նահանգները մեծ ուժ և համբերություն ունի, բայց եթե ստիպված լինի պաշտպանել իրեն և իր դաշնակիցներին, մենք այլ ելք չենք ունենա Հս. Կորեան ամբողջությամբ վերացնելուց բացի», — ասել է Թրամփը:

Հիշեցնենք, որ նման հայտարարությամբ օրեր առաջ հանդես էր եկել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին:

Be the first to comment on "Թրամփը ՄԱԿ-ի ամբիոնից երդվել է «ամբողջությամբ ոչնչացնել» Հյուսիսային Կորեան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ